Էլիտաների հեղաշրջման փորձ է արվում. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այն ամենը, ինչ տեղի է ունենում, անվանում եմ էլիտաների հեղաշրջման փորձ, որովհետև այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում, միտումնավոր շրջանցում են Հայաստանի ժողովրդին, որն իշխանություն ձևավորողն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց և Հանրապետությունով մեկ անհնազանդության ակցիաներ են սկսվել։

«Մի խումբ քաղաքական գործիչներ որոշել են, որ իրենք պետք է ՀՀ վարչապետ որոշեն և այդ մարդուն նշանակեն երկրի  ղեկավար՝ մեկ տարով և չեն խոսում, օրինակ, ընտրությունների մասին։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացիներից վերցնում են ընտրելու իրավունքը, դա թերևս զարմանալի չէ, հաշվի առնելով այն, թե ում կողմից է կազմակերպված այս էլիտաների հեղաշրջման փորձը, որովհետև հեղափոխությունից հետո շատ ու շատ տարբեր էլիտաներ կորցրել են գումար աշխատելու, կոչումներ ստանալու հնարավորությունները և այսօր, տեսնելով, որ բարդ իրավիճակ է, տարբեր քաղաքական ուժերի կողմից «բրթվում» են առաջ, որպեզի ՀՀ-ում իշխանափոխություն լինի»,- նշեց Ալեն Սիմոնյանը։ Նա չբացառեց, որ արտահերթ ընտրություններ կարող են լինել:

«Այս իշխանություններին կարելի է տարբեր բաների մեջ մեղադրել, բայց այս իշխանությունը եզակի է, որն այնպիսի երկու ընտրություն է իրականացրել, որը որևէ մեկի մոտ թե՛ ներսում, թե՛ դրսում, կասկած չի առաջացրել։ Իսկ ո՞վ որոշեց, որ օրինակ, պետք է Վազգեն Մանուկյանը լինի վարչապետ, կարող է դուք ուզում եք, որ Էդմոն Մարուքյանը լինի, կամ էլ լրագրող Նարեկը»,- նկատեց Սիմոնյանը՝ հավելելով, որ միայն ժողովուրդը պիտի որոշի, թե ով է լինելու իշխանությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: