ՄԻՊ-ը ևս մեկ չհայտարարված այց է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ․ բարձրացվել է Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պահանջների հարցը
Հասարակություն
12.01.2018 | 12:46Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը հացադուլ հայտարարած Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին տեսակցելու նպատակով այսօր չհայտարարված այցով գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Այցի ընթացքում տեղի կունենանառանձնազրույցներ, կուսումնասիրվեն բժշկական փաստաթղթերը։
Եվս մեկ անգամ բանավոր և գրավոր ընթացակարգով արդեն իսկ բարձրացվել է Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի պահանջների հարցը։
Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակի հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում։