Էդմոն Մարուքյանը և Վազգեն Մանուկյանը կհանդիպեն

Լուրեր

17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջիկայում նախատեսվում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԼՀԿ-ի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի և ընդդիմադիր 16 կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպումը: Այս մասին այսօր ստեղծված իրավիճակից դուրս գալու հարցով հրավիրված ԱԺ լսումների ժամանակ հայտնեց Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց, որ ունեցել են շփումներ, խորհրդակցություններ 16 ուժերի համակարգող մարմնի ներկայացուցչի հետ:

«Մեզ իրազեկվել է, որ 16 ուժերը որոշում են կայացրել առաջադրելու Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ որպես իրենց միասնական թեկնածու: Բնականաբար, շատ հարգանքով ենք մոտենում ցանկացած ուժի վարչապետի թեկնածու ունենալու իրավունքին: Եվ մենք էլ իրազեկել ենք, որ, որպես խորհրդարանական ուժ, վարչապետի թեկնածուով ենք ընտրություններին մասնակցել և հետևաբար ունենք վարչապետի թեկնածու»,- նշեց Մարուքյանը։

Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման առնչությամբ Մարուքյանն ասաց. «Կխոսենք, կշփվենք: Կարծում եմ, որ չպետք է ասենք՝ չէ, իմն է ամենաճիշտը, ես պետք է այսպես անեմ, կամ մյուսն ասի՝ իմն է ամենաճիշտը: Այլապես չի ստացվի միասնական որևէ գործողություն, միասնական որևէ շարժում, այդ թվում՝ «Իմ քայլը» դաշինքի հետ»։

Մերի Մարտիրոսյան