ԵՄ Խորհուրդը հաստատել է մարդու իրավունքների ոտնահարման համար պատժամիջոցների ռեժիմը

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

ԵՄ Խորհուրդը ԱԳ նախարարների մակարդակով հաստատել է մարդու իրավունքների ոտնահարման համար պատժամիջոցների գլոբալ ռեժիմ, որը չի կրկնօրինակում ԱՄՆ «Մագնիտսկու ակտը»։ Ակնկալվում է, որ այն կսկսի գործել դեկտեմբերի 10-ից։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է եվրոպացի դիվանագետը։

«ԵՄ Խորհուրդը հաստատել է մարդու իրավունքների խախտումների համար սահմանված պատժամիջոցների գլոբալ մեխանիզմը, որը ամերիկյան «Մագնիտսկու ակտի» պատճենը չէ և չի ունենա արտատարածքային ազդեցություն, այսինքն ՝ բոլոր սահմանափակումները կգործեն միայն ԵՄ-ում: Այն ուժի մեջ կմտնի հինգշաբթի»,- հայտարարել է գործակալության աղբյուրը։

«Ռեժիմը նախատեսում է ստեղծել համաշխարհային սև ցուցակ այն անձանց համար, որոնց արգելվում է մուտք գործել ԵՄ և հասանելիություն ունենալ ԵՄ ֆինանսական համակարգ: Նրանց բոլոր ակտիվները [եթե գտնվեն] եվրոպական բանկերում ենթակա են սառեցման, ԵՄ բնակիչները իրավունք չունեն այդ անձանց ցանկացած ֆինանսական ծառայություններ մատուցել»,- բացատրել է դիվանագետը:

Պատժամիջոցների ռեժիմը նախարարները հաստատել են առանց քննարկման, քանի որ այն արդեն համաձայնեցվել էր դեկտեմբերի 2-ին համայնքի բոլոր 27 նահանգների դեսպանների մակարդակով:

Տաթև Ֆռանգյան