Էրդողանն արդեն ներկայացնում է, թե Մեղրիում ինչ տիպի ճանապարհ է լինելու. թուրքագետ

Լուրեր

17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված` երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն անդրադարձավ սպառնալիքներին ու անելիքներին։

«Փորձում եմ ներկայացնել երեք սպառնալիք և երեք անելիք։ Առաջինը, իմ կարծիքով՝ թուրք-ադրբեջանական սպառնալիքը վաղուց արդեն դարձել է շատ իրական, և մենք վաղուց պետք է պատրաստվեինք ոչ միայն ադրբեջանական, այլ հենց թուրք-ադրբեջանական սպառնալիքներին։

Երկրորդ, թուրք-ադրբեջանական նկրտումների շարունակականություն ու աճ, դրա տարբեր դրսևորումներ մենք տեսնում ենք։ Դրանցից է Մեղրիի խնդիրը, որը հայտնի պանթուրանական ծրագրի մեխն է։ Եվ այսօր մեզ մոտ այդ խնդիրն այնքան չի քննարկվում, ինչքան Թուրքիայում։ Եվ արդեն նույնիսկ Էրդողանը ներկայացնում է ճանապարհը, թե ինչպես է անցնելու Մեղրիով, ինչ ոճի ճանապարհ է լինելու և այլն։ Եվ այս ամենն ակնհայտ ցույց է տալիս թուրքական նկրտումների ծրագրված, մշակված լինելը։ Բացի դրանից, ֆինանսականից մինչև կրոնական տարբեր սպառնալիքներ, վկան երեկվա Դադիվանքի դեպքն է, երբ «ուդի» հոգևորական կա այնտեղ:

Հաջորդ սպառնալիքն այն է, որ Թուրքիան կարող է հայտարարել Հայաստանի հետ սահմանները բացելու պատրաստակամության մասին։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը, և արդյոք կա՞ որևէ ծրագիր նման սպառնալիքին պատրաստ լինելու համար։

Ուզում եմ նշել, որ այդ նախապայմանը, որ Թուրքիան չէր բացում Հայաստանի հետ սահմանները, եղել է ոչ թե ֆուտբոլային դիվանագիտությունից հետո, ինչպես ասում էր Փաշինյանը, այլ եղել է 90-ականների սկզբից»,- նշեց Մելքոնյանը։

Անդրադառնալով անելիքներին՝ Մելքոնյանն ասաց, որ առաջինը մեր բոլոր ծրագրերը պետք է կառուցված լինեն իրատեսության վրա։

«Երկրորդ, միգուցե կոպիտ հնչի, բայց վերլուծական ու քաղաքական դաշտի ապատգիտացում պետք է լինի։ Դիլետանտիզմը վերջին տարիներին հոշոտել է այդ համակարգերը՝ բերելով նման հետևանքների, երբ նույն այս ամբիոնից խոսում էին լավ թուրքերի մասին և այլն։ Եվ երրորդը, շատ կոնկրետ քայլ՝ նոր մարտահրավերների գույքագրում։ Այն, ինչ հիմա մենք պետք է անենք, թուրք-ադրբեջանական նոր մարտահրավերների գույքագրումն է, առանց ինքնախաբեության և դրանց նկատմամբ մշակված ծրագրերի քննարկումն ու իրականացումը»,- նշեց Մելքոնայնը։

Մանրամասն՝ տեսանյութում: