Վերջին 3 տարիներին մոտ 5,3 մլրդ դրամ է հատկացվել անօթևանների բնակապահովման համար․ Տանյա Արզումանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

«Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագիրը, որ մեկնարկել էր 2008 թվականին, պլանավորված էր, որ այս տարի հասցվի իր ավարտական փուլին»,- այս մասին ասուլիսում ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը:

Նրա խոսքով՝ այս ծրագիրը վերաբերում է 2008 թվականին համայնքների ղեկավարների կողմից հաշավառված հերթացուցակներում ընդգրկված անձանց և այդ անձանց փաթեթների ուսումնասիրության արդյունքում շահառու ճանաչվածներին: «Փաթեթների ուսումնասիրության արդյունքում շահառու էին ճանաչվել 5406 ընտանիք: Այդ թիվը կարող է որոշակի աճման միտումով փոփոխվել՝ բնակապահովման իրավունքը վերականգնելու համար դատարան դիմած ընտանիքների հաշվին: Այս ծրագրի շահառուները Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի բնակավայրերից են: 2008-2017 թթ. 5406 ընտանիքից լուծվել էր 4838 ընտանիքի խնդիրները երկու ուղղությամբ՝ բնակարանային շինարարություն և ֆինանսական աջակցության տրամադրում բնակարային պայմանների բարելման համար:

2019 թ. բյուջեով հատկացվել էր 560 միլիոն դրամ, մեկնարակել էր 61 ընտանիքի բնակարանային խնդրի լուծում, և 31 տների շինաշխատանքները, որոնք չէին ավարտվել, ավարտին հասցվեն:

2019 թվականի աշնանը որոշում ընդունվեց՝ շահառու ճանաչված ընտանիքների խնդիրները լուծել նրանց շրջանում անցկացված գրավոր հարցման համաձայն: Այն ընտանիքները, որոնք ընտրել էին ֆինանսական աջակցության տրամադրումը որպես բնակարանային խնդրի լուծում, 2019 թ. տարեվերջին պահուստային ֆոնդից հատկացվեց 1,29 միլիարդ դրամ: Դրա հաշվին մեկնարկեց 227 ընտանիքների բնակարային խնդրի լուծում: 2019 թվականին պետական բյուջեից 288 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար շուրջ 1,85 միլիարդ դրամ միջոց էր հատկացվել»,- նշեց Տ. Արզումանյանը:

Նա նաև հայտնեց, որ 2020 թվականին մեկնարկեց ծրագրի ավարտական փուլը հիմնականում այն ընտանիքների համար, որոնք գրավոր հարցման արդյունքում ընտրել էին բնակարանայի շինարարության  տարբերակը: «Այս ուղղությամբ բյուջեով նախատեսած ու հատկացված էր 3 միլիարդ դրամ:  Հատկացած միջոցների հաշվին մեկնարկել են այդ ընտանիքների բնակելի տների կառուցման աշխատանքները: Վերջին 3 տարիներին մոտ 5,3 մլրդ դրամ է հատկացվել անօթևանների բնակապահովման համար»- նշեց Արզումանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: