Թուրքական ու եգիպտական ռազմանավերի միջև լուրջ միջադեպ է տեղի ունեցել Միջերկրական ծովում․ Al Masdar News

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Հունական մամուլը հայտնում է, որ լուրջ միջադեպ է տեղի ունեցել թուրքական ու եգիպտական հածանավերի միջև Եգիպտոսի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի ու ԱՄԷ միջև Միջերկրական ծովում միասնական «Մեդուզա» զորավարժությունների ընթացքում, գրում է Al Masdar News։

Ըստ տեղեկությունների՝ թուրքական հածանավը փորձել է մտնել ուսումնական տարածք Եգիպտոսի ծովային տիրույթում և հրաժարվել է կատարել տարածքը լքելու պահանջը:

OPEN TV-ի տեղեկություններով՝ եգիպտական հածանավն իր հերթին անսպասելիորեն շտապել է դեպի թուրքական նավը՝ փորձելով բախվել նրան, բայց թուրքական նավի հրամանատարն անմիջապես խուսանավել է ու նավն այլևս չի փորձել մոտենալ զորավարժությունների տարածք։

Ո՛չ Եգիպտոսի, ո՛չ էլ Թուրքիայի պաշտպանության նախարարները չեն մեկնաբանել տեղի ունեցածը։

Այնուամենայնիվ, լրատվականը նշում է, որ սա առաջին լուրջ միջադեպն է եղել Թուրքիայի ու Եգիպտոսի միջև Միջերկրական ծովի արևելյան հատվածում լարվածության մեկնարկից ի վեր։

Տաթև Ֆռանգյան