Հնդկաստանում 350 մարդ հոսպիտալացվել է անհայտ ծագման հիվանդության պատճառով․ մահ է գրանցվել․ ՌԻԱ Նովոստի

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգի Էլուրու քաղաքում ավելի քան 350 մարդ հայտնվել է հիվանդանոցում անհայտ ծագման հիվանդության պատճառով, նրանցից մեկը մահացել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով հնդկական լրատվականներին։

Հիվանդները հոսպիտալացվել են գլխապտույտով, էպիլեպսիայի ախտանիշներով, անսպասելի ուշաթափությամբ, դողով ու բերանից փրփուրի արտահոսքով։
Բժիշկները դեռևս չեն կարողացել պարզել անսպասելի հիվանդության պատճառները, չնայած անցկացրել են արյան անալիզ ու գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիա։ Ողնուղեղի հեղուկի հետազոտությունը ևս նորմալ է եղել։ Ամենայն հավանականությամբ, հիվանդության պատճառը կօգնի պարզել մանրէաբանական հետազոտությունը։

Բժիշկների տվյալներով՝ ավելի քան 180 մարդ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, շուրջ 160-ը դեռևս շարունակում է բուժում ստանալ։
Հիվանդության պատճառը պարզելու համար քաղաք են գործուղվել Հնդկաստանի Սննդի ազգային ինստիտուտի, Քիմիական տեխնոլոգիայի ինստիտուտի և Համահնդկական բժշկական գիտությունների ինստիտուտի բժիշկներից բաղկացած խմբեր:

Տաթև Ֆռանգյան