Լրագրողական մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը՝ ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ խտրական վերաբերմունքի ու վիրավորանքի առնչությամբ

Լուրեր

17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
17.07.2026 | 23:21
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
17.07.2026 | 23:07
Ավարտվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը նվիրված եռօրյա աշխատաժողովը
17.07.2026 | 22:56
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
17.07.2026 | 22:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
17.07.2026 | 22:33
Հիմնանորոգվել է Սևան- Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ծափաթաղ գյուղ մտնող ճանապարհը
17.07.2026 | 22:24
COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները ներկայացվել են դիվանագիտական առաքելություններին
17.07.2026 | 22:22
Մեկ հարթակ, տասնյակ ընկերություններ․ eLogi Fest 26-ը բացում է լոգիստիկ նոր հնարավորություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 22:13
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
17.07.2026 | 22:00
Ո՞վ է իրականում Կոնստանտին Սոկոլովը, որ ղեկավարելու է TRIPP+ զարգացման հիմնադրամը
17.07.2026 | 21:50
Ադրբեջանը վերսկսում է ուղիղ չվերթները դեպի ՌԴ, որոնք դադարեցվել էին AZAL-ի ինքնաթիռի կործանումից հետո
17.07.2026 | 21:39
Առաջին անգամ հայկական բոլոր ակումբները հաղթահարել են եվրագավաթների որակավորման առաջին փուլը
17.07.2026 | 21:26
«Ոդիսևս» նոր հեռուստասերիալի նկարահանումները Հայաստանում և Հունաստանում կմեկնարկեն 2027 թվականի սկզբին
17.07.2026 | 21:14
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
17.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Իսպանիա vs Արգենտինա․ Ֆուտբոլային մեծ բախում՝ Աշխարհի չեմպիոնի գավաթի համար․ ո՞ր թիմը կհաղթի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լրագրողական մի խումբ կազմակերպություններ հայտարարություն են տարածել ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ խտրական վերաբերմունքի ու վիրավորանքի առնչությամբ։ Հայտարարությունը՝ ստորև.

 

«Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Երևանի Ազատության հրապարակում, ուր տեղի էր ունենում 16 ընդդիմադիր քաղաքական ուժերի կազմակերպած հանրահավաքը, խոչընդոտվել է «1in.am» լրատվական կայքի օպերատոր Ռաֆայել Քարամյանի օրինական մասնագիտական գործունեությունը։ Երբ նա եկել է հրապարակ և սկսել նկարահանումը, մի խումբ ցուցարարներ, նկատելով տեսախցիկի վրա «1in.am» -ի տարբերանշանը, մոտեցել ու պահանջել են դադարեցնել աշխատանքը։ Դա զուգորդվել է օպերատորին ուղղված հայհոյանքներով և սպառնալիքներով, տվյալ լրատվամիջոցի նկատմամբ անհանդուրժողության արտահայտմամբ։ Ռաֆայել Քարամյանը ստիպված է եղել անջատել տեսախցիկը և հեռանալ։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում ԶԼՄ ներկայացուցիչների գործունեության խոչընդոտման առնչությամբ։ Խիստ դատապարտելի ենք համարում որևէ լրատվամիջոցի կամ լրագրողի թիրախավորումը, խտրականության դրսևորումները։ Ի դեպ, հանրահավաքը և դրան հաջորդած երթը լուսաբանելիս վիրավորանքի է արժանացել նաև «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սարգիս Հարությունյանը։

Բազմիցս նշել ենք, որ երկրի տեղեկատվական ոլորտի դերակատարների ճնշող մեծամասնությունը գտնվում է այս կամ այն քաղաքական ազդեցությունների ներքո։ Սակայն դա չպետք է առիթ դառնա քաղաքական ուժերի ներկայացուցիչների կամ համակիրների կողմից այս կամ այն լրատվամիջոցի աշխատակցի օրինական գործունեությունը խոչընդոտելու համար։ Մինչդեռ, վերջերս նկատելիորեն ավելացել են փաստերը, երբ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները բացահայտ քամահրանքով են վերաբերվում ոչ յուրային լրագրողներին։ Հայաստանի համար այս օրհասական ժամանակաշրջանում նման անհանդուրժողականության արտահայտումները լուրջ վտանգ կարող են ներկայացնել խոսքի ազատությանը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.
– ՀՀ ոստիկանությունից՝ բացահայտել «1in.am» լրատվական կայքի օպերատորի գործունեությունը խոչընդոտած անձանց ինքնությունը և պատասխանատվության ենթարկել նրանց, բացառել նման միջադեպերի կրկնությունը հանրահավաքների և այլ հանրային միջոցառումների ժամանակ,
– քաղաքական ուժերից՝ հրապարակավ դատապարտել լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների ցանկացած դրսևորում և զերծ պահել կուսակիցներին ու համակիրներին այդպիսի գործողություններից։

Կոչ ենք անում նաև մեր բոլոր համաքաղաքացիներին, ովքեր գիտակցում են տեղեկատվություն ստանալու կարևորությունը, հարգանքով վերաբերվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ ներկայացուցիչներին»։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ