ԿԳՄՍ նախարարն արձագանքել է ռեկտորների խորհրդի նախաձեռնությանը

Լուրեր

27.04.2026 | 16:04
Ռուս զինվորականները խոստովանել են, որ լքել են Մալիի Կիդալ քաղաքը
27.04.2026 | 15:55
Մեքենա վարելու ուսուցումը ՆԳՆ-ն նախատեսում է պարտադիր դարձնել
27.04.2026 | 15:48
Չեխիան մտադիր է գազ գնել Ադրբեջանից
27.04.2026 | 15:44
Տիգրան Բարսեղյանի գոլը հաղթանակ է պարգևել «Սլովանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 15:42
2025-ին Հայաստանում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո․ ՆԳՆ
27.04.2026 | 15:39
ՄԱԳԱՏԷ-ն դատապարտել է Զապորոժիեի ԱԷԿ-ին հարվածը, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել
27.04.2026 | 15:30
Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
27.04.2026 | 15:21
Բաքվից արձագանքել են Մայր Աթոռին ու ընդունել՝ քանդել են Ստեփանակերտի հայկական եկեղեցիները
27.04.2026 | 15:10
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը կշարունակվի // Բերման է ենթարկվել հետախույզ Արթուր Ավանեսյանը․ ԼՈՒՐԵՐ
27.04.2026 | 14:55
Էդգար Մկրտչյանը ECOSOC ֆորումում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները զարգացման ֆինանսավորման հարցերում
27.04.2026 | 14:40
Հանրապետության հրապարակում «Գորշ գայլերի» նշանը ցույց տվող օգտատիրոջ լուսանկարը հին է
27.04.2026 | 14:30
Նոր անուններ՝ առաջատարների շարքում․ ովքեր են խոշոր հարկատուները
27.04.2026 | 14:21
Մոսկվայում ձյուն և ուժեղ քամիներ են. ծառեր են տապալվել, չվերթներ չեղարկվել
27.04.2026 | 14:18
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է․ Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը ձերբակալվել է 
27.04.2026 | 14:13
Ո՛չ Ալեն Սիմոնյանի, ո՛չ այլ պաշտոնյայի խորհրդի կարիքը չունենք. ԽԱՊԿ ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ ռեկտորների խորհրդի անդամներին: Հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես է եկել ռեկտորների խորհուրդը՝ քննարկելու նախօրեին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի մի շարք դրույթներ:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Վ. Դումանյանը նշել է, որ եթե ակադեմիական շրջանակում առկա են որոշակի մտահոգություններ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, ապա նախարարությունը պատրաստակամ է լսել բոլոր դիտարկումները. «Այս գործընթացում ես հանդիսանում եմ ձեզանից մեկը և շահագրգիռ եմ ունենալ հնարավորինս կատարյալ և ամբողջական օրենք: Այս օրենքը մեկ շաբաթում չի գրվել. այն անընդհատ փոփոխվել է, լրամշակվել և ունի բավականին երկար պատմություն»:

Խորհրդի անդամները, իրենց նախաձեռնությանն օպերատիվ արձագանքելու համար շնորհակալություն հայտնելով նախարարին, ներկայացրել են, ըստ իրենց, նախագծում տեղ գտած խնդրահարույց որոշ կետեր: Ըստ այդմ՝ նշվել է, որ օրենքի նախագծի անցումային դրույթներում սահմանվել է բուհերի լիցենզիաների գործողության դադարեցման ժամկետ, այն է՝ բուհին տրված լիցենզիաները գործում են մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ: Խորհրդի անդամների կարծիքով՝ անհասկանալի է, թե ինչ հիմքով է դադարեցվելու լիցենզիաների գործողությունը: Հաջորդ խնդրահարույց հարցը, որ բարձրաձայնել են խորհրդի անդամները, վերաբերել է անցումային դրույթներում սահմանված այն կետին, ըստ որի՝ կառավարման խորհուրդները ձևավորվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: Նախագծով մինչ նոր կառավարման խորհուրդների ձևավորումը գործող խորհուրդները շարունակում են իրենց լիազորությունների իրականացումը, ինչպես նաև մինչև կառավարման նոր խորհուրդների ձևավորումը ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, տնօրեն: Ռեկտորների խորհրդի անդամների դիտարկմամբ՝ այս պարագայում չեն գործում նշանակված ռեկտորի նկատմամբ օրենքով սահմանված մի շարք կետեր, այն է՝ ընտրության կարգ, որակավորման նվազագույն չափանիշներ, խորհրդի կողմից ռեկտորին անվստահություն հայտնելու մեխանիզմի բացակայություն: Անդամները մտահոգիչ են համարել նաև օրենքի նախագծում բուհերի՝ ամրագրված պարտադիր ծրագրային հավատարմագրումը՝ ընդգծելով, որ այն ֆինանսական մեծ բեռ կդառնա բուհերի համար: Ըստ խորհրդի անդամների՝ բուհերը պետք է անցնեն նաև ինստիտուցիոնալ հավատարմագրում, և վերոնշյալ գործընթացների համար ի հայտ կգա նաև կադրային ռեսուրսի խնդիր:

Խորհրդի անդամները բարձրացրել են նաև ռոտացիոն սկզբունքի, լրիվ և մասնակի ծանրաբեռնվածության, գիտական աստիճանների շնորհման և ճանաչման, վկայագրի տրամադրման, հանրային և մասնավոր բուհերի միջև խտրականության բացառման, բուհերի ռեյտինգավորման, խորհուրդների կազմերի ձևավորման և այլ հարցեր:

Նախարար Վ. Դումանյանը նշել է, որ օրենքի նախագիծն անցել է համապատասխան բոլոր օղակներով և արժանացել ՀՀ կառավարության հավանությանը. օրենքը վերջնական կընդունվի Ազգային ժողովի կողմից: Նախարարը նշել է, որ իդեալական օրենք գոյություն չունի, և ինքը նույնպես որոշ վերապահումներ ունի նախագծի վերաբերյալ, որոնք, ինչպես նաև ակադեմիական շրջանակի կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ կքննարկվեն Ազգային ժողովում:

«Պետական բուհերի հիմնադիրը պետությունն է, և բացառելով կոլեկտիվ անպատասխանատվության հնարավոր դրսևորումները՝ պետությունը պետք է ամբողջական պատասխանատվություն կրի յուրաքանչյուր պետական բուհի արդյունավետ գործունեության համար: ԿԳՄՍ նախարարի պաշտոնում իմ գլխավոր առաքելությունը ես համարում եմ անվստահության մթնոլորտի ջախջախումը և հաշտության հաստատումը: Մենք՝ բոլորս, մեկ միասնություն ենք, և յուրաքանչյուրս մեր տեղում պետք է անենք հնարավորը՝ վերացնելու բուհերում անառողջ մթնոլորտը և հասնելու համերաշխության»,-շեշտել է նախարար Վ. Դումանյանը:

Հանդիպմանը ներկա նախարարության պատասխանատուները հանգամանալի անդրադարձել են ռեկտորների խորհրդի անդամների բարձրաձայնած բոլոր մտահոգություններին ու դիտարկումներին՝ առաջարկելով դրանք դեկտեմբերի 7-ին գրավոր ներկայացնել լիազոր մարմին: