Արգիշտի Մեխակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը հայտնել է մանդատը վայր դնելու որոշման մասին։

«Սիրելի՛ հայրենակիցներ, այն, ինչ պատահեց Արցախի հետ, համարել և համարում եմ նախ և առաջ ի՛մ անձնական և ընտանեկան ողբերգությունը։ Ինչպես յուրաքանչյուր հայ` ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ։ Ուստի գտնում եմ, որ հիմա երկիրն այս ճգնաժամից հնարավորինս արագ դուրս բերելու համար առավել քան երբևէ պետք է յուրաքանչյուրս ուժերի գերլարումով զբաղվի այն գործով, որտեղ իր ռեսուրսի օգտագործումը կլինի առավելագույնը։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար պատգամավորական մանդատիս ռեսուրսը գնահատում եմ ոչ բավարար և մանդատս վայր դնելու վերաբերյալ որոշում եմ կայացրել։ Սակայն ուզում եմ հավաստիացնել, որ, ինչպես նախկինում, հետայսու նույնպես իմ բոլոր ջանքերն ու քայլերն ուղղված են լինելու ի շահ մեր հայրենիքի և մեր ժողովրդի՝ անկախ նրանից, թե ո՛ր ոլորտում գործունեություն կծավալեմ և որտե՛ղ նպատակահարմար կհամարեմ:

Այս դժվարին ժամանակահատվածում առկա մարտահրավերներին դիմակայելու և պատվով հաղթահարելու համար մեզ, առավել քան երբևէ, անհրաժեշտ են բացառիկ համախմբվածություն և հոգատարություն միմյանց նկատմամբ։

Հ. Գ.

Ավելացնեմ նաև, որ աշխատանքային գործունեությունս կշարունակեմ իմ հարազատ մարզում` Արմավիրում, որպես մարզպետի տեղակալ»,- Ֆեյսբուքում գրել է Մեխակյանը։