900 սիրիացի վարձկան Ադրբեջանից վերադարձել է Սիրիա․ SOHR

Լուրեր

17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
17.09.2026 | 13:22
Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
17.09.2026 | 13:18
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, թիրախավորել Ռոստովի ռազմական օդանավակայանը
17.09.2026 | 13:10
«Հույսը ծրագիր չէ»․ ՄԹ դեսպանը՝ Հայաստանի անվտանգության և դիմակայունության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:01
Հիփոթեք ունեմ 11,5%-ից դառել ա 13%, էդ ո՞նց ա ստացվում․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:56
Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք
17.09.2026 | 12:53
Կարո՞ղ եք բացատրել՝ համայնքային անձրևաջրերի հարցով ինչո՞ւ են զեկուցում 102-րդ բազային․ Բաղդասարյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:45
Ամենօրյա մարմնավաճառություն՝ «պարտքը» մարելու համար․ թրաֆիքինգի գործով դատապարտվածից շուրջ 130 մլն դրամ և 4 ավտոմեքենա կբռնագանձվի
17.09.2026 | 12:39
«ШОС էլ կգնանք, Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն, Ստամբուլ էլ կգնանք, եթե դա բխում ա մեր շահից»․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:35
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 12:30
Ալիևը հայտարարել է, թե «Ղարաբաղի հաղթանակը թյուրքական երկրները կապող Զանգեզուրի միջանցքի իրականացման հիմքը դրեց»
Բոլորը

Մարդու իրավունքների սիրիական մշտադիտարկման կենտրոնի (SOHR)  աղբյուրները հայտնում են, որ թուրքամետ սիրիացի վարձկաններն Ադրբեջանից Սիրիա են վերադարձել՝ չնայած Թուրքիայի բոլոր ջանքերին՝ նրանց թողնել Ադրբեջանում։

SOHR-ի աղբյուրների համաձայն՝ ավելի քան 900 թուրքամետ սիրիացի վարձկան է վերադարձել Սիրիա, վերջին խումբը ժամանել է անցյալ հինգշաբթի։ Սպասվում է, որ առաջիկա ժամերին կամ օրերին ավելի մեծաթիվ խմբեր կվերադառնան։

Միաժամանակ նշվում է, որ վերադարձողնեը ստացել են իրենց խոստացված վարձավճարի մի մասը՝ 10․000 թուրքական լիրա, մյուս մասն էլ ակնկալում են ստանալ մոտ օրերին։

Սիրիական կենտրոնը նաև նշում է, որ Լեռնային Ղարաբաղում մարտերում մասնակցած սիրիացի վարձկանների թիվը հասել էր 2․580-ի, որոնցից 342-ը Սիրիա էր վերադարձել պատերազմի ընթացքում, աշխատավարձը չստանալու պատճառով։ Վարձկաններից մահացել է 293-ը, որոնցից 225-ի մարմինները Սիրիա են տարվել, մյուսների դիերը դեռ Ադրբեջանում են։

Նոյեմբերի կեսերին էլ SOHR-ի վստահելի աղբյուրները հայտնել էին, որ թուրքական կառավարությունը սիրիացի վարձկաններին թողնելու է ԼՂ-ի տարածքում՝չնայած կնքված հրադադարին։

Էմմա Չոբանյան