Պարզվել են Արմավիրի համայնքապետարանում 2010թ. հունվար ամսին պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքները. ՔԿ

Լուրեր

27.08.2026 | 16:58
Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին
27.08.2026 | 16:53
Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել, իբր, ԱՄՆ էներգետիկ համակարգի համար արտասահմանյան սարքավորումների սպառնալիքի պատճառով
27.08.2026 | 16:44
Վարչապետի խոսնակը չեմ, որ մեկնաբանեմ, ծանոթ չեմ անձամբ. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:36
«Մանչեսթեր Սիթիի» նոր համազգեստը՝ ստեղծված երկրպագուների և ԱԲ-ի կողմից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:32
Ուժգին կարկուտ՝ Լոռիում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:27
Եթե էսօր մենք չասենք Քյարքի, նշանակում է` Ջերմուկի օկուպացված տարածքներից հրաժարվում ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:20
Զախարովան հայտարարել է, թե ՀՀ-ում «բռնաճնշումներ են այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք հանդես են գալիս ՌԴ-ի հետ դաշնակցության օգտին»
27.08.2026 | 16:12
Կաթողիկոսը տարբեր բնակավայրեր խմբեր է ուղարկել, զոնդաժ անեն, քաղաքական շարժում սկսեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 16:11
Գեղամ Մանուկյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
27.08.2026 | 16:05
Նարիշկինը հայտնել է՝ ինչ է քննարկել Մոսկվայում ԿՀՎ տնօրենի հետ հանդիպմանը
27.08.2026 | 15:55
Մենք ՌԴ-ի վրա ոչ մի բան չենք գցում․ հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշումների նկատմամբ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:49
Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունները կարող են վերսկսվել․ Բուդանովը հայտնել է նոր հանդիպման մասին
27.08.2026 | 15:41
Մբապեն՝ մրցաշրջանում առաջին հեթ-տրիկից հետո դիմել է քննադատներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 15:32
Զախարովան հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությանը շանտաժի են ենթարկում երկաթուղու հարցով
27.08.2026 | 15:24
Ձեր հետևից էլ են գալու․ Փաշինյանը՝ ԱԱԾ-ի և իրավապահ այլ կառույցների նախկին պաշտոնյաների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի համայնքապետարանում 2010թ. հունվար ամսին պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքները:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիր համայնքի նախկին ղեկավարը, նրա տեղակալը, օգնականը, համայնքապետարանի իրավաբանական բաժնի պետը և նույն բաժնի առաջին կարգի մասնագետը, ընդգրկված լինելով Արմավիրի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքային սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովի կազմում, առանց մրցույթ կազմակերպելու, 25.01.2010թ. թվագրմամբ կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել մրցույթի արդյունքների վերաբերյալ կեղծ արձանագրություն, որով Արմավիր համայնքի քաղաքային զբոսայգու հարակից՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված օտարումն արգելված 360.0քմ մակերեսով հողամասը 75 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրվել է Արմավիր համայնքի այդ ժամանակ գործող ղեկավարի, նշված հանձնաժողովի նախագահի հետ խնամիական կապի մեջ գտնվող, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, այնինչ, վերջինս նշված մրցույթին չի մասնակցել, քանի որ տվյալ ժամանակահատվածում բացակայել է Հայաստանի Հանրապետությունից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիր համայնքի ղեկավարի նախկին տեղակալին և համայնքապետարանի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) և որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների, ինչպես նաև Ռուբեն Հայրապետյանի համաձայնությամբ որոշումներ են կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նշված հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: