Կորոնավիրուսը խթանում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը. ՀՀ ԱՆ

Լուրեր

15.06.2026 | 19:10
Հայտնի է Հայաստանի հավաքականի խաղացանկը Դևիսի գավաթում
15.06.2026 | 19:00
Ադրբեջանից գազ ներկրելու տեխնիկական հնարավորություն կա, ՀՀ-ն երկու ամիս ադրբեջանական գազ է այրել 2023-ին․ Հայկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 18:50
Թրամփը հայտարարել է, որ «նավերը սկսում են ազատորեն շարժվել» Հորմուզի նեղուցից
15.06.2026 | 18:41
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել. ՍԱՏՄ
15.06.2026 | 18:30
Որ տեղամասն ում է ընտրել․ Հայաստանի «քաղաքական» քարտեզը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 18:23
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 17 վարույթ՝ 60 անձի մասով, ուղարկվել է դատարան․ Դատախազություն
15.06.2026 | 18:21
Էդուարդ Սպերցյանի կինը լուսանկարներ է հրապարակել Կոմոյից
15.06.2026 | 18:19
Փամբակ գետում 15-ամյա աղջկա են որոնում // Նարիշկինը՝ ՌԴ-Հայաստան «բարիդրացիության» մասին․ ԼՈՒՐԵՐ
15.06.2026 | 18:17
ՀՀԿ-ն չի ճանաչում ընտրությունների արդյունքներով ձևավորվող Ազգային ժողովի լեգիտիմությունը
15.06.2026 | 18:01
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ գլխավոր դատախազի և Պուտինի «հոգևոր հայր» մետրոպոլիտ Տիխոնի նկատմամբ
15.06.2026 | 17:58
Վանաձորում երեխա է ընկել գետը․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
15.06.2026 | 17:52
ՀՀ կառավարությունը կաջակցի գործարարներին՝ ռուսականից ավելի հուսալի և գնողունակ շուկաներ գտնելու․ Հայկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 17:44
Նարիշկինը Հայաստանում իրավիճակը «բարդ» է անվանել, ընտրությունները՝ «կասկածելի»
15.06.2026 | 17:36
Հայաստանը շարունակում է հայկական հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկելու աշխատանքը
15.06.2026 | 17:25
«20 րոպե օկտագոնում Ջասթին Գեյջիի հետ»․ UFC-ն հրապարակել է Տոպուրիայի վնասված դեմքի լուսանկարը
Բոլորը

COVID-19 համավարակի պայմաններում հակաբիոտիկների ոչ պատշաճ նշանակումը և չարաշահումը կարող է վատթարացնել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը` ունենալով աղետալի հետևանքներ գլոբալ մակարդակով: Այսօր կփորձենք հասկանալ` ի՞նչ է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը:

Հակաբիոտիկները 20-րդ դարի «հրաշք» հայտնագործություններից են, սակայն այսօր համարվում են ժամանակակից աշխարհի ամենամեծ «չարիքներից» մեկը: Այս ծայրահեղ փոփոխության հիմքերը պատմության մեջ են:

Մինչև հակաբիոտիկների հայտնաբերումը մարդիկ վարակները բուժում էին բորբոսով կամ բուսական էքստրակտներով, օրինակ` եգիպտացիները բորբոքված վերքերի վրա բորբոսնած հաց էին դնում: Բակտերիաներով հարուցված վարակները, ինչպիսիք են` թոքաբորբը, փորլուծությունը, որոնք համարվում էին մահվան թիվ մեկ պատճառ նույնիսկ զարգացած երկրներում, հակաբիոտիկների շնորհիվ դարձան հեշտ բուժելի:

Հակաբիոտիկը շատ պատահական հայտնաբերել է Ալեքսանդր Ֆլեմինգը: 1928 թվականին արձակուրդից վերադառնալուն պես նա նկատել է, որ բորբոսն աղտոտել է ստաֆիլակոկի մանրէներով տարան, որը նա պատահաբար չէր ծածկել: Այն հատվածներում, որտեղ աճել էր բորբոսը, ստեղծվել էին մանրէներից ազատ գոտիներ: Ֆլեմինգը մեկուսացրել է բորբոսը և աճեցրել առանձին տարայի մեջ: Այսպիսով, նա ստացել է մաքուր պենիցիլին, որը նույնիսկ փոքր քանակով արդյունավետ պայքարում էր ստաֆիլակոկի դեմ: Այն լայնորեն կիրառվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում բորբոքումները բուժելու նպատակով և նույնիսկ անվանվել է «հրաշք դեղ»` փրկելով շատ ու շատ կյանքեր:

Բակտերիաների էվոլյուցիան բնական ընտրության օրինակ է և սատարում է Դարվինի էվոլյուցիայի տեսությանը: Սա նշանակում է, որ ինչպես բոլոր կենդանի օրգանիզմները, այնպես էլ բակտերիաներն օժտված են միջավայրի փոփոխվող պայմաններին հարմարվելու հատկությամբ: Այս հատկության շնորհիվ բակտերիաները գոյատևել են մոլորակի վրա միլիոնավոր տարիների ընթացքում` լինելով նրա ամենավաղեմի բնակիչները:

Ի՞նչ մեխանիզմներ օգտագործեցին բակտերիաները հակաբիոտիկային դարաշրջանում գոյատևելու համար. չէ՞ որ այս դեղերը ստեղծվել էին պայքարելու մասնավորապես բակտերիաների դեմ` սպանելով դրանց կամ կանխելով վերարտադրողականությունը: ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման կենտրոնը ներկայացնում է այս մեխանիզմներից հետևյալները.

 Բակտերիաները կարող են ձևափոխել կամ սահմանափակել իրենց «մուտքի դարպասները»: Օրինակ, ճանաչելով «թշնամի-հակաբիոտիկը», ընտրողաբար սահմանափակում են դրանց թափանցումը բակտերիալ բջիջ` արտաքին պաշտպանիչ թաղանթի միջոցով:

 Բակտերիաները կարող են արտադրել պոմպեր՝ բջիջ ներթափանցած հակաբիոտիկ դեղամիջոցները հեռացնելու համար:

 Բակտերիաները արտադրում են ֆերմենտներ, սպիտակուցներ, որոնց միջոցով քայքայում են հակաբիոտիկները:

 Որոշ հակաբիոտիկներ ազդում են բակտերիաների հատուկ թիրախների վրա: Ի պատասխան` բակտերիաները կարող են ձևափոխել այս թիրախներն այնպես, որ հակաբիոտիկների կողմից դառնան անճանաչելի:

Վերոնշյալից երևում է, որ բակտերիաներին հաջողվել է ձեռք բերել բավականին կատարյալ բնական գոյատևման մեխանիզմներ, ինչը նշանակում է, որ չարաշահելով հակաբիոտիկների անպատեհ օգտագործումը COVID-19-ը համավարակի պայմաններում` հնարավոր է, որ մարդկությունը կորցնի վարակիչ հիվանդությունների հանդեպ տասնյակ տարիների ընթացքում ձեռք բերված վերահսկողությունը:

Կոչ անելով միջազգային գործողությունների նախաձեռնությանը` ԱՀԿ-ն արտահայտում է մտահոգություն. «Խնդիրն այնքան լուրջ է, որ սպառնում է ժամանակակից բժշկության նվաճումներին: Հետ-հակաբիոտիկային դարաշրջանը, որում սովորական վարակները և աննշան վնասվածքները հաճախ մահվան ելքով կարող են ավարտվել, 21-րդ դարի հավանական իրականությունն է»:

Հաջորդիվ կներկայացնենք, թե հակաբիոտիկների նկատմամբ կայունությունն ի՞նչ գլոբալ խնդիրների առջև է կանգնեցրել մարդկությանը և կդիտարկենք այս խնդիրները COVID-19-ի համատեքստում: