Կրեմլում ողջունում են ԼՂ-ում ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հնարավորությունը․ Պեսկով

Լուրեր

04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
Բոլորը

Կրեմլում ողջունել են Լեռնային Ղարաբաղում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հնարավորությունն ու հայտարարել, որ պատրաստ են նպաստել դրա հետագա տարածմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսերենն ամեն դեպքում օգտագործվում է ԼՂ-ում, այն Հայաստանում էլ օգտագործվում է, ռուսերեն են խոսում նաև Ադրբեջանում։ Առհասարակ, ռուսերեն շատ են խոսում աշխարհում, այդ թվում՝ նախկին Խորհրդային Միության տարածքում։ Բնականաբար, մենք դա ողջունում ենք և պատրաստ ենք հետագայում նպաստել ռուսաց լեզվի տիրապետման մակարդակի բարձրացմանն ու տարածմանը, դա համարում ենք մեր խնդիրը»,- ասել է Պեսկովը։

Ընդ որում, նա շեշտել է, որ Ռուսաստանը չի առաջարկում ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնել Հայաստանում ու Ադրբեջանում՝ ընդգծելով, որ դա ցանկացած երկրի ներքին գործն է։

«Սա բանակցությունների կամ շփումների թեմա չէ, դա փաստացի իրավիճակ է․ ռուսերեն են խոսում ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում», – հավելել է Պեսկովը:

Տաթև Ֆռանգյան