Հունան Պողոսյանը իր՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին

Լուրեր

02.08.2026 | 14:59
Դավիթ Առաքելյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
02.08.2026 | 14:54
Ռուբինյանից առաջարկ եմ ստացել ղեկավարել ԱԺ աշխատակազմը. ՆԳ նախկին փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:46
Նիկոլ Փաշինյանը 4-րդ անգամ ՀՀ վարչապետ նշանակվեց
02.08.2026 | 14:28
9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ
02.08.2026 | 14:13
Վարդանյանը` ԱԺ փոխնախագահի թեկնածու լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 14:04
Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են, դուք ՔՊ-ի «սպրուտն» եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 13:45
Ես պատերազմում եմ կռվել, խնդրում եմ իմ հետ հարգանքով խոսել. Շիրազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:57
2008-ին, երբ ձեր հայրը նախագահ էր, հորս հրավիրեցին ԱԱԾ և հայրս երեք ամիս չեկավ. Ռուբինյանը՝ Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:40
Թուրքիան սկսել է Գյումրի-Կարս երկաթգծի իր հատվածի վերականգնման աշխատանքները. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:25
2026-ի առաջին կիսամյակում պարեկները կազմել են ավելի քան 60,000 արձանագրություն՝ արագությունը գերազանցելու համար
02.08.2026 | 12:19
Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց եմ ներկայացնելու. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:15
ՔՊ-ական նոր պատգամավորը խուսափում է լրագրողների հարցերից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:08
Ձեռքը մի պարզեք իմ ուղությամբ` սիրուն չի. Ռուբինյանը` Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:58
Թուրքիայում ուտում էի Ադանա քեբաբ, համով էր. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:47
Նախագահն ընդունեց կառավարության հաժարականը
Բոլորը

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը գրել է.

«Որքան էլ որ փաստարկները, պարզաբանումները, հիմնավորումները հասկանալի, տրամաբանական ու համոզիչ են թվում, միեւնույն է, չկարողացա եւ չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ։ 30․11․2020թ․ դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետին՝ ինձ իմ դիմումի համաձայն ՍՅՈՒՆԻՔԻ մարզպետի պաշտոնից ազատելու խնդրանքով։ Սա էր 16․11․2020թ․ նշածս միանշանակ եւ անբեկանելի որոշումը։

Շնորհակալություն եմ հայտնում ՍՅՈՒՆԻՔԻՆ եւ սյունեցիներին, իմ գործընկերներին, գերատեսչություններին, որոնց հետ աշխատել եմ, հատկապես՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության անձնակազմին՝ Սուրեն Պապիկյանի գխավորությամբ։ Առանձնահատուկ շնորհակալություն՝ մարզպետարանի աշխատակիցներին, մարզի խոշորացված համայնքների ղեկավարներ Գեւորգ Փարսյանին՝ Կապան, Առուշ Առուշանյանին՝ Գորիս, նաեւ՝ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալներ Մենուա Հովսեփյանին եւ Իրինա Յոլյանին, Արթուր Սարգսյանին՝ Սիսիան, Մխիթար Զաքարյանին՝ Մեղրի, Մանվել Փարամազյանին՝ Քաջարան, Ներսես Շադունցին՝ Տեղ, Մուրադ Սիմոնյանին՝ Տաթեւ, Աշոտ Աղաջանյանին՝ Գորայք, բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարներին, նրանց աշխատակազմերին, ովքեր անձնական օրինակ ծառայեցին թե՛ ՀԱՅՐԵՆԻՔԻ սահմանները պաշտպանելիս, թե՛ ԱՐՑԱԽԻ համար թիկունք ապահովելիս։ Շնորհակալ եմ ու հպարտ, որ միասին ենք աշխատել։

Շնորհակալ եմ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, դպրոցականներին, տարեցներին, մտավորականներին, արտադրողներին ու անհատ ձեռներեցներին, մարզի արտադրական հսկաներին, բոլոր-բոլորին՝ պատերազմի ողջ ընթացքում՝ դաժան փորձության յուրաքանչյուր օր ու ժամ, թիկունքն ապահովելու ու ԱՐՑԱԽԻ հոգսերը թեթեւացնելու համար։ Շնորհակալ եմ ԱՐՑԱԽԻ մեր գործընկերներին։ Շնորհակալ եմ ՀԱՅՐԵՆԻՔԻ զինվորներին՝ շարքայինից մինչեւ գեներալ։

Խոնարհվում եմ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ հիշատակի առաջ։ ՓԱ՛ՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻՆ։

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱ՛Ն բոլորիս։

Հ․Գ․ Շարունակում եմ պաշտոնավարել՝ մինչեւ կառավարության համապատասխան որոշումը։

Վերջին օրերի ընթացքում, բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ, Սյունիքում այս պահի դրությամբ ունենք ավելի բարենպաստ եւ անվտանգ սահմանագիծ․ խնդրում եմ է՛լ ավելի ամրացնել եւ պաշտպանել այն։

ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ»