Իսրայելի ռազմաօդային ուժերին պատկանող կործանիչները ներխուժել են Լիբանանի օդային տարածք․ՏԱՍՍ

Լուրեր

17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի ռազմաօդային ուժերին պատկանող կործանիչները ներխուժել են Լիբանանի օդային տարածք ու շարունակում են ինտենսիվ հետախուզական թռիչքներ իրականացնել երկրի տարածքում ու Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններում։  El Nashra լրատվականը հայտնում է, որ իսրայելական ինքնաթիռները ոչ մեծ բարձրության վրա մի քանի անգամ հայտնվել են Բեյրութի ու դրա հարավային արվարձանների երկնքում , որտեղ բնակվում են «Հեզբոլլահ» շիական կուսակցության կողմնակիցները, որոնց մարտիկները կռվում են հարևան Սիրիայի իշխանամետ ուժերի կողմից, գրում է ՏԱՍՍ-ը։

Լիբանանի օդային տարածքում իսրայելական ինքնաթիռների թռիչքների ինտենսիվությունն աճել է նոյեմբերի 27-ին իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությանն ի պատասխան՝ «Հեզբոլլահի» կողմից հնարավոր զինված հարձակումների վտանգի աճով պայմանավորված։  Վերջինս սպանվել էր զինված հարձակման արդյունքում, որի համար Թեհրանը, Դամասկոսը և «Հեզբոլլահը» մեղադրում են Իսրայելի հետախուզական ծառայություններին:

Տեղական «Օրյան-ժուր» թերթը հայտնում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) Ալ-Քուդսի հատուկ նշանակության ջոկատների հրամանատար Իսմայիլ Քահանին արտակարգ առաքելությամբ այցելել է Լիբանան: Ըստ այդ տեղեկությունների՝ իրանցի գեներալը հանդիպել է «Հեզբոլլահի» առաջնորդ, շեյխ Հասան Նասրուլլահին և կոչ արել շիա զորքերին «իսրայելական հնարավոր հարձակումների դեպքում մարտական  բարձր պատրաստվածություն ցուցաբերել»:

Սրա հետ մեկտեղ նշվում է, որ Քահանին կոչ է արել շիական կուսակցության ղեկավարությանը դեռևս ձեռնպահ մնալ անվերահսկելի զինված գործողություններից, որոնք կարող են սադրել Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնելուն։

Տաթև Ֆռանգյան