«Դատավորների ու քննիչների աշխատավարձերի հազարներն ու միլիոնները խառնել եք». քննարկում արտահերթ նիստում

Լուրեր

25.11.2024 | 23:30
Էրդողանը ծրագրում է հաջորդ ժամկետով գրավել իշխանությունը․ TIME-ի անդրադարձը
25.11.2024 | 23:15
Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարարին
25.11.2024 | 23:08
Ադրբեջանի ՌՕՈՒ կործանիչներն ուսումնական թռիչքներ են իրականացրել
25.11.2024 | 22:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
25.11.2024 | 22:33
Լոնդոնը ներկայացրել է ՌԴ «ստվերային նավատորմի» դեմ միջոցառումների ամենամեծ փաթեթը
25.11.2024 | 22:18
Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել` պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով
25.11.2024 | 22:01
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
25.11.2024 | 21:45
Սարի հակառակ կողմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 21:30
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2024 | 21:16
Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հարցեր են քննարկել
25.11.2024 | 21:01
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
25.11.2024 | 20:45
Ադրբեջանի թակարդն է ՀՀ-ի դեմ՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեզը հավասարեցնել Արևմտյան Հայաստանի հետ․ Արսեն Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 20:28
ՆԱՏՕ-ի ղեկավարությունն արևմտյան խոշոր ընկերություններին կոչ է արել պատրաստվել պատերազմի
25.11.2024 | 20:14
Թուրքիայում 2 ռուս օդաչուներ 5 տարվա ազատազրկման են դատապարտվել
25.11.2024 | 20:00
Լեհաստանի նախագահը Հայաստանում է
Բոլորը

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքների նախագծերում առաջարկվող փոփոխությունն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։ 

«2014 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտավ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, մինչ այդ օրենքի ուժի մեջ մտնելը Կառավարության համապատասխան որոշման հնարավորություն էր տրվում Քննչական կոմիտեի ծառայողներին և դատախազներին անցնելու երկարամյա թոշակի, եթե վերջիններս ունեն քսանամյա աշխատանքային ստաժ: 2014-ի հուլիսին ընդունված օրենքով սահմանվեց, որ այն դատախազները, որոնք 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ունեն քսանամյա ստաժ, կարող են անցնել երկարամյա թոշակի մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը: Նմանատիպ դրույթ սահմանվեց Քննչական կոմիտեի մասին օրենքում»,- ներկայացրեց փոխնախարարը:

Նախագծերի հիմնական զեկուցողի խոսքով` Կառավարությունը մի իրավիճակի առաջ է կանգնած, որ բազմամյա աշխատանքային ստաժ ունեցող մի շարք քննիչներ և դատախազներ, պետք է այս տարվա հուլիսի 1-ից առաջ դիմում գրեն աշխատանքից ազատվեն, որպեսզի «հետագայում չկորցնեն երկարամյա թոշակի անցնելու իրենց իրավունքը»։

«Այս անձինք մեծ ցանկությամբ ուզում են շարունակել իրենց աշխատանքը, սակայն թոշակի իրավունքից հետագայում զրկվելու պատճառով ստիպված են աշխատանքից ազատվել, ուստի առաջարկում ենք հետևյալը․ ովքեր արդեն ձեռք են բերել երկարամյա թոշակի անցնելու իրավունք, իրենց թույլ տանք, որ շարունակեն աշխատել մինչև իրենց 65 տարին լրանալը և հուլիսի 1-ից հետո ցանկացած պահի աշխատանքից ազատվելուց հետո ևս օգտվեն երկարամյա թոշակի իրավունքից»,- ասաց փոխնախարարը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը մտքերի փոխանակության ժամանակ հետաքրքրվեց փոխնախարարից, թե արդյոք գործադիրի ներկայացուցիչն ընդունում է, որ առաջարկվող փոփոխությունը չկատարելու դեպքում խախտվելու է  անձանց սեփականության իրավունքը։ «Եվ ընդունո՞ւմ եք արդյոք, որ ԱԺ-ն սխալվել է նման սահմանափակում դնելով»,- հարցրեց նա:

Փոխնախարարը պատասխանեց, որ այդ անձանց մինչև հուլիսի 1-ը իրավունք է վերապահված օգտվելու երկարամյա թոշակ ստանալու իրավունքից, ուստի իր կարծիքով, սեփականության իրավունքը չի խախտվի: Փոխնախարարի փաստարկը չհամոզեց պատգամավորին, և նա նկատեց, որ այս նախագծերի նպատակը Կառավարության և «այդ կատեգորիայի անձանց» շահն է:

Մտքերի փոխանակությունը շարունակեց «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը։ «Ենթադրենք մարդը մինչև 2014 թվականի հուլիսի 1-ն ունեցել է 18 տարվա ստաժ, ինչո՞վ է բացատրվում, որ 20 տարվա աշխատողը կարող է ստանալ էս չափի թոշակ, իսկ 18 տարվանը` ոչ»,- ասաց նա` առաջարկելով գործակից նշանակել և ըստ դրա հաշվարկել թոշակը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հիշեցրեց դատախազների, քննիչների աշխատավարձերի բարձրացման` օրենսդիրի և գործադիրի մոտիվացիան. «Դատական համակարգում կոռուպցիայի նվազեցումն է. կուզենայի հստակ վիճակագրություն ներկայացնեք, չնայած առանց դրա էլ պարզ է, որ դատական համակարգում կոռուպցիայի վիճակը շարունակում է մնալ ողբերգական: Ինչքան էլ դալաններում դատավոր բռնեն 1000 դոլար ստանալուց, կաբինետներում, որ վերցվում են կաշառքներ, ակնհայտ է բոլորին»:

Փոխնախարարը պատասխանեց, որ այս նախագծերը հիմնավորված չեն կոռուպցիայի պայքարով, այլ «սոցիալական խնդիր» են լուծում:

«Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ ուշադրություն հրավիրեց նախագծերի վրիպակների վրա։ «Հիմնավորումներում անհասկանալի թվեր են, որպես աշխատավարձ է ներկայացված 43000 դրամ, 16000 դրամ, ինձ թվում է` ուղղակի հազարներն ու միլիոնները խառնել եք` կետը սխալ տեղ դնելով»,- ասաց նա` նկատելով, որ այդ սխալը լուրջ թյուրըմբռնում է առաջացնում:

Ապա պատգամավորը նկատեց, որ ճիշտ կլինի ոչ թե 2017 թվականի հուլիսի 1-ի սահմանափակումը հանել, այլ 2014-ի հուլիսի 1-ինը։ «Եթե 2014 թվականից հետո լրանում է 20 տարվա ստաժ, հավասար իրավունքներ ունենան մինչ այդ 20 տարվա ստաժ ունեցող մարդկանց հետ` ստանալով նույն չափի թոշակը»,- ասաց նա: Գորգիսյանը շարունակեց Զոհրաբյանի այն միտքը, որ դատական համակարգում եթե կոռուպցիան չի նպաստել, ապա պետությունն էլ իր հերթին պետք է մեսիջ հղի դատական համակարգին` երկարամյա փորձ ունեցող քննիչների և դատավորների թոշակները չբարձրացնելով:

Անդրադառնալով 2017 թվականի սահմանափակումը հանելուն արդարադատության փոխնախարարը հստակեցրեց` «ոչ թե նոր անձանց նոր իրավունքներ են տալիս, այլ պահպանում են այն անձանց իրավունքը, որոնք արդեն ձեռք են բերել»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ անդրադարձավ այլ խնդրի. «2014 թվականի դրությամբ պետք է պարզ լիներ, թե որքան է կազմելու բյուջեի ծանրաբեռնվածությունը բյուջեի վրա, և այդ մարդկանց գնալով ինչ հատկանիշներ ենք կորցնում, որոնք անհրաժեշտ են, արդյոք այդ պահի դրությամբ վատագույն սցենարով հաշվարկ չի արվե՞լ: Ենթադրենք, բոլորը դիմում էին գրել ու դուրս գալիս»:

«Բյուջեի ծախսերը հետևյալ կերպ չի հաշվարկված, որ որոշակի անձինք 2014-ից մինչև 2017-ը գնան կենսաթոշակի և բյուջեի վրա ծանր լինի»,- պատասխանեց փոխնախարարը:

Հանրապետական պատգամավոր Հրայր Թովմասյանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք վերջին 3 տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ անձը Քննչական կոմիտեից տեղափոխվել է Դատախազություն կամ հակառակը։ «Եվ արդյոք վերջիններս այս փոփոխությունների ընթացքում չե՞ն կորցնում իրենց իրավունքը»,- հարցրեց նա:

Արդարադատության նախարարի տեղակալը հստակ թվերի չէր տիրապետում, սակայն նկատեց, որ կարգավորումն այնպիսին է, որ նման խնդիրներ չեն առաջանա` համակարգերի փոփոխությամբ պայմանավորված:

 

Սեդա Ղուկասյան