Բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած դանակահարությունը. կասկածյալը ձերբակալվել է

Լուրեր

11.03.2026 | 17:29
Եվրահանձնաժողովի ղեկավարը ռուսական գազի գնմանը հնարավոր վերադարձը «ռազմավարական սխալ» է անվանել
11.03.2026 | 17:21
Հռոմի պապ Լևոն XIV-ը Մերձավոր Արևելքում խաղաղության կոչ է արել
11.03.2026 | 17:17
Իրանի հավաքականը չի մասնակցի աշխարհի առաջնությանը․ Իրանի սպորտի նախարար
11.03.2026 | 17:10
Բանակը մեզ համար ոչ թե անվտանգային գործիք է, այլ անվտանգային ռեզերվ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 17:07
Ծառուկյանը` ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 17:01
Իրաքյան Քուրդիստանում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով իրանական ընդդիմության անդամ է սպանվել
11.03.2026 | 16:56
Պատրաստ ենք հենց այսօր ապահովել Ադրբեջան-Նախիջևան ավտոմոբիլային կապը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 16:53
«Տոտենհեմը» գրանցել է հակառեկորդ` 6 անընդմեջ պարտություն
11.03.2026 | 16:50
Եթե 2024-ի ապրիլին չկայացնեինք սահմանազատման որոշում, ՀՀ-ն այսօր անկախ պետություն չէր լինի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 16:48
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
11.03.2026 | 16:45
Ուզում ենք խորացնել մեր համագործակցությունը ՀՀ-ի հետ. Եվրոպական խորհրդարանի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 16:44
Այսօր ոմանք Քրիստոսի խորանն օգտագործում են պատերազմ քարոզելու համար․ սա չի կարող հանդուրժվել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 16:38
Քաղաքացիները, որոնք 10 տարի և ավելի Հայաստանի հետ կապը կտրել են, ընտրողների ցուցակում չեն ներառվելու․ ԿԸՀ նախագահ
11.03.2026 | 16:29
Հավատում ենք խոսքին, որ Ռուսաստանը հետախուզական տվյալներ չի տրամադրում Իրանին. Ուիթկոֆ
11.03.2026 | 16:20
«Փորձում են ընտրողների բերել Ռուսաստանից և Վրաստանից»․ «Անկախ դիտորդ»-ը հանցագործության մասին հաղորդում է տվել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Լոռիում 30-ամյա տղամարդու դանակահարությունը. կասկածյալը ձերբակալվել է։

2018թ. հունվարի 8-ին՝ ժամը 19.30-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ Վանաձոր քաղաքի բնակարաններից մեկից բուժօգնության է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ Ա.Խեչոյանը՝ ծնված 1988 թվականին:

Նույն օրը ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվել դեպքի վայրի զննություն: Ա.Խեչոյանը ճանաչվել է տուժող, սակայն չի հարցաքննվել՝ առողջական վիճակով պայմանավորված։

Ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ ծնված 1996 թվականին: Վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները՝ շարժառիթը պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: