Արդեն Հայաստանում է «Fly Armenia Airways»-ի առաջին Boeing 737-400 օդանավը

Լուրեր

27.08.2026 | 23:19
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
27.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.08.2026 | 22:44
Վարորդական իրավունք ստանալու համար ուսուցումը կդառնա պարտադիր. ՆԳՆ-ն օրենքների նախագծերի փաթեթ է շրջանառության մեջ դրել
27.08.2026 | 22:29
Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու մասին
27.08.2026 | 22:15
ՀՀ պաշտոնյաները կգործուղվեն ԱՄՆ՝ TRIPP նախագծի շուրջ բանակցությունների համար
27.08.2026 | 21:56
«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
Բոլորը

«Fly Armenia Airways»-ն տեղեկացնում է, որ ս.թ. նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ավիաընկերության առաջին Boeing 737-400 օդանավը։

«Օդանավի ժամանման հետ կապված «Fly Armenia Airways» ընկերության տնօրեն Նորբերտ Վինկլերը նշել է՝

«Այս օդանավը՝ հայկական դրոշի ու մեր ավիաընկերության տարբերանշանի ներքո, շատ շուտով կիրականացնի իր առաջին չվերթները՝ այդպիսով սկիզբ դնելով «Fly Armenia Airways» ավիաընկերության օպերացիոն գործունեությանը միջազգային ավիաշուկայում»։

Հաշվի առնելով երկրի համար այս բարդ ժամանակահատվածում կայուն տնտեսության կարևորությունը, ինչպես նաև, քաջ գիտակցելով, որ ամուր տնտեսության գրավականներից մեկը նաև մրցունակ ավիացիայի առկայությունն է, «Fly Armenia Airways»-ն իր հերթական ներդրումն է փորձում անել մեր երկրի կայունացման ու տնտեսության ամրապնդման գործում։

Boeing 737-400 -ը ուղևորափոխադրող ինքնաթիռների մեջ իր ուրույն տեղն ունի համաշխարհային օդային նավատորմում։ 154 տեղանոց այս օդանավը՝ (146 էկոնոմ, 8 բիզնես կարգ) ինչը հնարավորություն է տալիս «Fly Armenia Airways» -ի ուղևորներին հարմարավետ ճամփորդել սահմանված ուղղություններով։

Փորձ անելով ստեղծել հայկական քաղաքացիական ավիացիայի պատմության նոր էջերը, մեր ընկերությունը նաև հետևողական է տեղական և միջազգային ավիացիոն ավանդույթներին։

Հավատարիմ մնալով մեր կարգախոսին՝ «Հայկական հյուրընկալությունը երկնքում», «Fly Armenia Airways» -ն այսուհետ նույնպես ամեն ինչ կանի, ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և կփորձի նպաստել մեր երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը՝ հայկական հյուրասիրությունը ներկայացնելով նույնիսկ երկնքում։

«Fly Armenia Airways»-ը հայկական ավիափոխադրող է, որն պլանավորում է իրականացնել միջազգային ավիափոխադրումներ, կապ ստեղծելով Հայաստանում և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների միջև, ինչպես նաև նպաստել Հայաստանում զբոսարջության զարգացմանը»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում: