Քննիչները քրեական գործերով ապացույցներ են կեղծել. ՀՔԾ-ում քրգործեր են հարուցվել

Լուրեր

24.05.2026 | 13:20
Կարելի՞ է քվեարկել ժամկետանց անձնագրով. պարզաբանում է Նելլի Դավթյանը
24.05.2026 | 13:02
Ես օգնել եմ, որ պատերազմը կանգնի․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 12:35
Ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
24.05.2026 | 11:48
Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել
24.05.2026 | 11:36
«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ
24.05.2026 | 11:16
Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
24.05.2026 | 10:04
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար․ Փաշինյան
24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից քրեական գործերով ապացույցներ կեղծելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ, տեղեկացնում է Հատուկ Քննչական ծառայությունը:

Այսպես, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում խուլիգանության վերաբերյալ քննվող քրեական գործով վկա Հ. Վ.-ն հաղորդում է տվել, որ հիշյալ քրեական գործով նախաքննություն իրականացրած` ՀՀ քննչական կոմիտեի քննիչն իր հարցաքննության արձանագրություններում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է շարադրել:

Մասնավորապես, ըստ Հ. Վ.-ի`  հարցաքննությունների ընթացքում ինքը նշել է, որ որևէ վիճաբանություն տեղի չի ունեցել քրեական գործով անցնող երկու մեղադրյալների միջև, սակայն քննիչը հարցաքննությունների արձանագրություններում գրի է առել է, թե ինքը, իբր, ներկա է եղել վերջիններիս կողմից վիճաբանելու և միմյանց հարվածելու դեպքին:  

Մյուս քրեական գործի նյութերի համաձայն` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած արդարացման դատավճռում արձանագրվել են խախտումներ, որոնք վերաբերում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն: 

Մասնավորապես, դատարանի կարծիքով` վրաերթի փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում վկա Գ. Հ.-ի հարցաքննության ժամանակ քննիչը դիտավորյալ չի արձանագրել քրեական գործի համար նշանակություն ունեցող մի շարք ելակետային տվյալներ, այլ դրանք արձանագրության մեջ լրացրել է ավելի ուշ` հարմարեցնելով հարցաքննությունից հետո ձեռք բերված այլ ելակետային տվյալներին:

Այսպիսով, ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելու վերը նշված դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր` ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: