Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը մարդասիրական օգնություն է տրամադրում պատերազմից տուժած Արցախի բնակչությանը

Լուրեր

10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
Բոլորը

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը մարդասիրական օգնություն է տրամադրում պատերազմի հետևանքով տուժած Արցախի բնակչությանը: Մինչ օրս Հիմնադրամն ավելի քան 200 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել՝ Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներին օգնելու նպատակով: Այդ օգնությունն առաջնահերթ կերպով ուղղված է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած կանանց, երեխաներին ու տարեցներին ապահովելու կենսաապահովման նվազագույն պայմաններով՝ սնունդով, հագուստով, ջեռուցմամբ, դեղորայքով, գրենական պիտույքներով, ինչպես նաև հիգիենայի միջոցներով՝ կանխելու նրանց շրջանում ԿՈՎԻԴ-19 համավարակի տարածումը:

Կից ներկայացնում ենք մարդասիրական աջակցության վերաբերյալ մամուլի հաղորդագրությունը հայերեն ու անգլերեն լեզուներով, ինչպես նաև լուսանկարներ ծրագրերի իրականացման ընթացքից:

Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիան Արցախի դեմ հանգեցրել է հումանիտար լուրջ ճգնաժամի, միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների կոպտագույն խախտումների՝ մասնավորապես կյանքի, առողջության, երեխաների, գույքի իրավունքների ոտնահարման, խաղաղ բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառման և զոհված զինվորների մարմինների խոշտանգման: Պատերազմի ընթացքում թիրախավորվել և վնասվել են ռազմական օբյեկտներից հեռու գտնվող քաղաքացիական բնակչությունն ու ենթակառուցվածքները:

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, հավատարիմ մարդու իրավունքների պաշտպանության իր առաքելությանը, պատերազմի առաջին օրերից խստորեն դատապարտել է հակամարտության լուծումն ագրեսիայի և քաղաքացիական բնակչության նկատմամբ ուժի կիրառման միջոցով: Հիմնադրամը, քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների հետ, համատեղ հայտարարություններով ու նամակներով դիմել է միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան համայնքին` պահանջելով դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան, դատապարտել Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակումները և մարդու իրավունքի կոպտագույն խախտումներին տալ պատշաճ գնահատական:

ԲՀՀ Հայաստանն աջակցում է նաև երկրի առաջատար իրավապաշտպաններին և իրավաբաններին՝ ապահովելու պատերազմական հանցագործությունների հետևանքով տուժած անձանց համար արդարադատության մատչելիությունը։ Այս նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք կօգնեն վերականգնել Արցախի և Հայաստանի՝ պատերազմից տուժած շրջանների մարդկանց իրավունքները՝ միջազգային դատարաններում իրավական գործընթացներ սկսելու, իրավապաշտպան միջազգային մեխանիզմների օգտագործման և պատասխանատուներին պատասխանատվության կանչելու միջոցով։

Այս աշխատանքներին զուգահեռ ԲՀՀ – Հայաստանը ֆինանսավորում է մարդասիրական ծրագրեր՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում իրենց բնակավայրերը լքած և ժամանակավորապես Հայաստան տեղափոխված ընտանիքներին աջակցելու նպատակով: Հիմնադրամը, պետական կառույցների ու հասարակական մի շարք կազմակերպությունների հետ համագործակցությամբ, գնահատում է տեղահանված անձանց, մասնավորապես երեխաների, կանանց ու տարեցների կարիքները՝ նրանց թիրախային ու հրատապ աջակցություն տրամադրելու համար: ԲՀՀ Հայաստանը մինչ օրս ավելի քան 200 հազար ԱՄՆ դոլար է տրամադրել՝ Արցախից տեղափոխված ընտանիքներին օգնելու համար: Այդ օգնությունն առաջնահերթ կերպով ուղղված է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած քաղաքացիական անձանց ապահովելու կենսաապահովման նվազագույն պայմաններով՝ սնունդով, հագուստով, ջեռուցմամբ, դեղորայքով, գրենական պիտույքներով, ինչպես նաև հիգիենայի պարագաներով՝ կանխելու նրանց շրջանում ԿՈՎԻԴ-19 համավարակի տարածումը:

Հիմնադրամի դրամաշնորհով Գորիսում ու հարակից համայնքներում ժամանակավոր ապաստան գտած կանանց ու երեխաներին տրամադրվել է սնունդ, հագուստ, հիգիենայի միջոցներ, գրենական պիտույքներ: Նմանատիպ օգնության փաթեթներ են տրամադրվել Գեղարքունիքի մարզում ապաստանած ավելի քան 400 արցախցիների: Երևանում և մարզերում գտնվող շուրջ 800 ընտանիքների հատկացվել է մեկ ամսվա համար նախատեսված սնունդ ու հիգիենայի պարագաներ:

Հիմնադրամը, համագործակցելով Առողջապահության նախարարության հետ, ֆինանսավորել է նաև ռազմական գործողությունների առաջնագիծ մեկնած բժիշկների համար տաք սնունդի, ծածկոցների ու անձրևանոցների առաքումը: Մարդասիրական ծրագրերից բացի, ԲՀՀ Հայաստանն աջակցել է նաև պատերազմը լուսաբանող լրագրողների անվտանգության ապահովմանը: Հիմնադրամի դրամաշնորհով ձեռք են բերվել զրահաբաճկոններ և սաղավարտներ, որոնք անվճար տրամադրվել են առաջնագծում աշխատող ԶԼՄ ներկայացուցիչներին: Պատրաստվել են ռազմական դրության պայմաններում բնակչության քաղաքացիական պաշտպանության մասին իրազեկող նյութեր, կազմակերպվել տասնյակ առցանց քննարկումներ:

Ներկայում Հիմնադրամը գործընկեր կազմակերպությունների հետ ընդլայնում է հումանիտար ճգնաժամի հետևանքները մեղմելու ու տեղահանված անձանց թիրախային օգնություն տրամադրելու ծրագրերը՝ սերտ համագործակցելով պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների հետ: