«Դիվանագիտության խայտառակ էջը նոյեմբերի 9-ն էր». փորձագետներն արձագանքում են ԱԳ նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 13:45
Ես պատերազմում եմ կռվել, խնդրում եմ իմ հետ հարգանքով խոսել. Շիրազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:57
2008-ին, երբ ձեր հայրը նախագահ էր, հորս հրավիրեցին ԱԱԾ և հայրս երեք ամիս չեկավ. Ռուբինյանը՝ Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:40
Թուրքիան սկսել է Գյումրի-Կարս երկաթգծի իր հատվածի վերականգնման աշխատանքները. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:25
2026-ի առաջին կիսամյակում պարեկները կազմել են ավելի քան 60,000 արձանագրություն՝ արագությունը գերազանցելու համար
02.08.2026 | 12:19
Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց եմ ներկայացնելու. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:15
ՔՊ-ական նոր պատգամավորը խուսափում է լրագրողների հարցերից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:08
Ձեռքը մի պարզեք իմ ուղությամբ` սիրուն չի. Ռուբինյանը` Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:58
Թուրքիայում ուտում էի Ադանա քեբաբ, համով էր. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:47
Նախագահն ընդունեց կառավարության հաժարականը
02.08.2026 | 11:37
Երաշխավորո՞ւմ եք, որ Տիգրանաշենը չեք հանձնելու. Իշխան Սաղաթելյանը` Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:32
Վենդետա լինելու է. Ռուբինյանը` Աղվան Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:27
Թուրքերի հե՞տ շփվել եք. Գառնիկ Դավթյանի հարցը` Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:20
Ես առաջարկում եմ զրոյական կետ մեր հարաբերություններում, բայց սուր բանավեճ. Ռուբինյանի առաջարկը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:58
Կաթողիկոսը կարող էր գալ, դեմը ոչ մեկ չէր կարող առնել. Կնյազ Հասանովը` Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:56
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հայաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանն առաջին անգամ Կառավարության նիստին մասնակցելուց հետո Factor TV-ի հետ զրույցում հայտարարեց՝ հայկական կողմը 45-օրյա պատերազմում պարտվեց, քանի որ ձախողվեց ռազմադաշտում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շուրջ տասը օր ղեկավարող Արա Այվազյանը միաժամանակ նշեց՝ դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել:

Թե ինչո՞ւ է նոր նախարարը նման պնդումներ անում կամ այս դեպքում, եթե հայկական դիվանագիտությունը չէր ձախողել, ապա ո՞րն էր նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ պաշտոնից ազատման պատճառը, Արա Այվազյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Նա հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ Արա Այվազյանը նման պատասխան է տվել՝ պարզապես ցանկանալով նախարարության հեղինակությունը պահել։ Դիվանագետը թվարկում է Արցախից տեղահանվածների վերադարձի, ռազմագերիներին հետ բերելու և դիերի որոնողական աշխատանքների խնդիրները և այս համատեքստում Արա Այվազյանի հայտարարությունը տարակուսելի է համարում: Արման Նավասարդյանը նշում է՝ 2018 թվականին քաղաքական իշխանությունների փոփոխությունից հետո Արցախյան խնդրի կարգավորման հետ կապված Հայաստանի վարչապետի մակարդակով հնչել են տարբեր հայտարարություններ, որոնք երբեմն համարվել են բանակցային գործընթացն ապակայունացնող:

Հիշեցնենք՝ 2018 թվականի մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը Ստեփականերտում հայտարարեց, որ ԼՂ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է Արցախին ևս դարձնել բանակցային կողմ, իսկ 2019 թվականի սեպտեմբերի 9-ին ԱԺ-ում Արցախի նախագահ Բակո Սահակյանի և «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց, որ բանակցում է իր սեփական կետից: Նիկոլ Փաշինյանն այս տարվա հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ էլ հայտարարեց, թե բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա: Քաղաքական ղեկավարի ասածը ապրիլի 22-ին վերահաստատեց նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե բանակցությունների սեղանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման փաստաթուղթն է:

Արման Նավասարդյանն ասում է՝ Նիկոլ Փաշինյանը փորձված չէր այդ ոլորտում, ընդունում էր որոշումներ, որոնք դիվանագիտության տեսակետից ընդունելի չէին: Հայաստանի դիվանագիտությունը, ըստ Նավասարդյանի, չկարողացավ ապահովել երկկողմ միջազգային հարաբերություններ Իրանի, Վրաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև ձախողեց համագործակցությունը Մինսկի խմբի գործառույթների շրջանակում: Նավասարդյանը հայկական դիվանագիտության խայտառակ ձախողման էջերից է համարում նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթուղթը:

Քաղաքագետ Սարո Սարոյանն էլ նշում է, որ այս պատերազմում մեր պարտության պատճառը դիվանագիտություն չունենալն է: Ըստ նրա՝ անհասկանալի է, թե ինչու է նորանշանակ նախարարը նման հայտարարություն արել:

ԱԳ նախարարի կողմից մեղադրանքները պաշտպանական ոլորտին ուղղելու ֆոնին հիշարժան է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ին հրապարակած ուղերձը, որտեղ նա նշում է, թե ԳՇ պետի պաշտոնին նշանակվելուց 4 օր անց՝ հունիսի 12-ին, ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց՝ նաև Անվտանգության խորհրդին ներկայացրել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը, մեր զինուժի կարողությունները և ընդգծել, որ անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան