Այս պահին միջպետական և տեղական նշանակության 550 կմ ճանապարհ ունենք կառուցած․ Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.02.2026 | 19:36
Գնում եմ բանջարի, որ կարենամ երեխեքիս պահեմ. Ծովինարը երեխաների հետ ապրում է վագոն-տնակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 19:28
Խստորեն դատապարտում ենք Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված անարդար դատավճիռը. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունը
19.02.2026 | 19:12
Իրանն ու Ռուսաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել Օմանի ծովում
19.02.2026 | 19:00
Շոյգուն, Լավրովը սպառնալով վախեցնում են ՀՀ-ին, որ դադարեցնենք Արևմուտքի հետ գործակցությունը․ չպիտի տրվենք դրան․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 18:48
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ
19.02.2026 | 18:35
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ալիևի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 18:34
Գիրքը՝ լավագույն նվեր․ ինչ են կարդում Հայաստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 18:31
Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը Վաշինգտոնում․ ՈՒՂԻՂ
19.02.2026 | 18:26
Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը ժամանել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 18:17
«Օրենքը պետք է հաղթանակի». Բրիտանիայի Չարլզ III թագավորը` եղբոր ձերբակալության մասին
19.02.2026 | 18:09
Եվրահանձնաժողովը հաստատել է SOCAR-ի կողմից Italiana Petroli-ի բաժնետոմսերի ձեռքբերումը
19.02.2026 | 18:00
Զննություն Ծառուկյանին պատկանող հողատարածքում // Բագրատ արքեպիսկոպոսի կալանքը երկարաձգվեց․ ԼՈՒՐԵՐ
19.02.2026 | 17:50
Ով է մանիպուլացնում․ Factor TV-ին հասանելի է դարձել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի գործով փորձաքննության պատասխանը
19.02.2026 | 17:38
Կփոխհատուցվեն 2024-2025 թթ. մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասները
19.02.2026 | 17:27
«Ռեալն» ՈՒԵՖԱ-ին ապացույցներ է ներկայացրել ՉԼ-ի խաղում Վինիսիուսի նկատմամբ ռասիզմի դրսևորումների հարցով
Բոլորը

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց համաձայնություն տալ «Հայկ-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամասեր տրամադրելուն, ինչպես նաև հավանություն տվեց ներդրումային ծրագրին։

Ծրագրի զեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ «Հայկ-88» ՍՊԸ-ն Կոմիտասի պողոտայի Հ 49/9 հասցեում գտնվող 2774.1 քմ մակերեսով շինության սեփականատեր է և դրա զբաղեցրած 2016 քմ մակերեսով հողամասի վարձակալ։

«Ծրագրով նախատեսվում է ապամոնտաժել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող շինությունը, լուծել հողամասի նկատմամբ ընկերության վարձակալության իրավունքը և Կոմիտասի պողոտայի 49/9 և 49/10 հասցեներում գտնվող հողամասերում ձևակերպել կառուցապատման իրավունքով»,- ասաց նախարարը։

Նա նշեց, որ ծրագրի իրականացումից հետո ընկերության կողմից Երևանի բնակիչների համար կկառուցվի Կոմիտասի պողոտան հատող վերնանցում, որն իրար կկապի Արաբկիր մանկական զբոսայգին և քննարկվող այգին։

«Ծրագրով նախատեսված ընդհանուր ներդրումները կկազմեն 10 մլն դոլարին համարժեք, որից այգու բարեկարգման և վերակառուցման համար՝ 1 մլն դոլար, որն ուղղելու է ամֆիթատրոնի կառուցման, շատրվան-ջրավազանների կառուցման, կաթիլային ոռոգման համակարգի ապահովման, լուսավորություն և այլ աշխատանքների իրականացմանը: Նշեմ նաև, որ ներկա պահին այդ տարածքը գտնվում է ոչ բարեկարգ վիճակում, և այստեղ ներդրումների կարիք կա»,- ներկայացրեց Պապիկյանը։

Սուրեն Պապիկյանը նաև տեղեկացրեց, որ այս պահին միջպետական և տեղական նշանակության 550 կմ ճանապարհ է կառուցվել:

Մանրամասները՝ տեսանյութում: