Իրադարձությունները զարգանում են ակտիվ խմբերին վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ. Արթուր Սաքունց

Լուրեր

14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 12-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է «Ժիրայր Սեֆիլյան և ընկերներ» գործով հերթական դատական  նիստը: Դատարանը շարունակելու է լսել ակտիվիստ, հասարակական տարբեր շարժումների մասնակից Գևորգ Սաֆարյանին: Նախորդ նիստին նրա հարցաքննությունը վերածվեց բոցաշունչ ելույթի, որում երիտասարդը համոզմունք էր հայտնում առ այն, որ իրեն  պատժում են իշխանությունների հասցեին հանրահավաքների ժամանակ և լրատվամիջոցներում հնչեցրած սուր քննադատության համար:

Իրավապաշտպան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Factor.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Գևորգ Սաֆարյանին, Անդրեաս Ղուկասյանին, Ժիրայր Սեֆիլյանին անհիմն մեղադրանքներ առաջադրելով՝ իրոք պատժիչ գործողություն  է իրականացվում: Բայց պատճառը ոչ թե նրանց հնչեցրած քննադատությունն է, այլ  վախը, որ մարդիկ, որոնք կարող են ընդվզումներ առաջացնել, ազատության մեջ լինեն։  «Մեծ առումով վերջին տարիներին, եթե դիտարկենք բոլոր շարժումները, կամ հասարակական -քաղաքական գործողությունները, հիմնական թիրախում «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներն են, որը նաև անվանվեց «Նոր Հայաստան», կամ նրանց հետ կապված անձինք։ Մենք տեսնում ենք թիրախավորված քրեական հետապնդում որոշ մարդկանց նկատմամբ, որոնք ներկայացնում են ինչ -որ շարժում», – ասում է իրավապաշտպանը։

– Նպատակը ո՞րն է այդ պատժիչ գործողության։

– Դա  պետք է իշխանության անվրդով շարունակականությունը ապահովելու համար: Դա նաև մյուսներին դաս է՝ որ այ, եթե փորձեք գործողություն կատարել, որը կհանգեցնի իշխանության նկատմամբ հանրային ընդվզման, ապա կենթարկվեք պատժի։ Դրա նախադեպը եղավ 2008 թվականի մարտի մեկին, երբ նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցան բացարձակապես խաղաղ ցույցեր։ Չկար որևէ փաստ, որի հիման վրա կարողանային ընտրությունների կեղծման դեմ բողոքող ցուցարարներին մեղադրել զենք կամ ուժ կիրառելու մեջ։ Բայց այդ շարժման համարյա բոլոր  լիդերները ազատազրկվեցին։ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների թիվն այդքան էր, եթե նրանք լինեին ավելի շատ, բոլորին էլ ազատազրկելու էին։ Նրանց մի մասը «Սասնա ծռերի» խմբում են, որոնց  մեղսագրվում է զինված ապստամբության փորձ:  Բայց եթե դա չլիներ էլ, ես միանշանակ վստահ եմ, որ Վարուժան Ավետիսյանը կամ Պավլիկ Մանուկյանը գտնվելու էին անազատության մեջ:

– Հայաստանում տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժեր կան: Ինչո՞ւ են հենց ՀԽ-ի անդամներն ու աջակիցները թիրախում:

– 2013 թվականից հետո ՀՀ -ում չկար ձևավորված որևէ քաղաքական ուժ, որ իշխանության նկատմամբ այդքան կոշտ վարքագիծ ունենար։

Բայց չէ՞ որ մյուս կողմից էլ պարզ է, որ խստորեն պատժելով կամ ճնշելով այս մարդկանց, իշխանությունը նպաստեց նրանց հերոսացմանը։ Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ձեր թվարկած մարդկանց վարկանիշը շղթայաձև աճեց  հանրային ընկալումներում։

– Նման վարվելաձևը բնորոշ է բոլոր ավտորիտար տրամաբանությամբ գործող իշխանություններին, որը կարճամտություն պետք է անվանել: Նրանք ելնում են ոչ թե հանրային տրամադրություններն ի նպաստ իրենց փոխելու, այլ դրանք ճնշելու, կառավարելի դարձնելու, կաթսայի կափարիչը փակ պահելու նպատակից։ Եթե այդպես չլիներ, նրանք չէին լինի ավտորիտար, կլինեին ժողովրդավար պետություններ, որոնք նպաստում են բազմակարծությանը, կարծիքների ազատ արտահայտմանը, ազատ ու արդար ընտրություններին: Բայց ավտորիտար,  ամբողջատիրական մտածելակերպով իշխանության համար հանրային տրամադրությունը, որպես կարևոր գործոն, գոյություն չունի: Սա կարճամիտ մոտեցում է, որովհետև այս դեպքում իրավիճակը չի փոխվում։ Այն ընդամենը սառեցնում են, կառավարելի դարձնելու և իշխանության շարունակականությունը  ապահովելու նպատակով:

Բայց ինչ-որ փոփոխություններ արվում են, չէ՞:  

– Իհարկե, մարդիկ են փոխում այս ընթացքում՝ ԱԺ նախագահ, վարչապետ, դեպուտատների ցանկ: Ասենք, նոր ԱԺ փոխնախագահ են նշանակում՝ Արփինե Հովհաննիսյանին կամ Կարեն Կարապետյանին են բերում վարչապետ կամ նոր պաշտպանության նախարար  նշանակեցին՝ հանձինս Վիգեն Սարգսյանի, որոնք նախընտրական քարոզչության ժամանակ իրենց արտաքին տեսքով, տվյալներով, ինչպես մոդելյորները՝ նորաձևության ցուցադրության ժամանակ, դրական էմոցիաներ են առաջացնում, հանրային ուշադրությունը բուն գործընթացից շեղում են արտաքին նշանների վրա: Երբ դրանց ժամանակը անցնում է,  նրանց կամ հանգստի, կամ հանդարտ ռեժիմի են ուղարկում: Իսկ ահա այս ամենը խաթարողները վտանգավոր են, որովհետև ավտորիտար կառավարման անդորրն են խաթարում: Խորհրդային ժամանակ այդ անդորրը խաթարողները դեսիդենտներն էին, որոնք կարող էին մեկ-երկուսը-հինգը լինեին: Այս 5 հոգին 240-250 մլն ժողովրդի մեջ չէին կարող մեծ ազդեցություն ունենալ, բայց նրանց ազատազրկում էին, որովհետև այդ 5 հոգին խառնում էին վարքի կանոնները, որովհետև նրանց օրինակը կարող էր վարակիչ լինել։

– Այդ դեպքում Ձեզ ինչո՞ւ չեն ազատազրկում՝  մի խումբ իրավապաշտպանների, դիտորդների, փաստաբանների: 

 – Ես կարծում եմ, որ իրադարձությունների տրամաբանությունը գնում է հենց այս խմբերին վերահսկողության տակ վերցնելու կամ նրանց լռեցնելու ուղղությամբ, և դրա ականատեսը կլինենք եկող ժամանակահատվածում: Առաջին կարևոր ծիծեռնակը եղավ Դատական օրենսգրքով փաստաբանների նկատմամբ վարչական տուգանքների ինստիտուտի սահմանումը: Դա ի՞նչ է, եթե ոչ՝ հենց փաստաբանի նկատմամբ ճնշման գործիք դատական իշխանության կողմից, որը գործող իշխանության  կցորդը կամ նոտարական վավերացնողն է հանդիսանում: Կարծում եմ, որ փորձեր կարվեն նաև մեր՝ քաղաքացիական հասարակության նկատմամբ: 

– Իսկ լրագրողների՞:

– Նրանց մի մասին կարողանում են կոռուպցիոն մեխանիզմների կամ համաձայնությունների միջոցով ներգրավել, գնել:  Հեռարձակող լրատվամիջոցների մասին չեմ խոսում, դրանց վիճակը դուք տեսնում եք: Որևէ այսպիսի խոսակցություն հեռարձակող ԶԼՄ-ներով հնարավոր չէ:  Լռեցնելու մյուս տարբերակը կլինի վատաբանելը, կոմպրոմատների միջոցով պայքարը: Կփորձեն դաշտի որոշ ներկայացուցիչների կոնստրուկտիվ երկխոսության» միջոցով գայթակղել, ստեղծել պայմաններ, որ գործունեության դաշտը սահմանափակվի, որ չթողնեն աշխատել, մղեն արտագաղթի կամ՝ ծայրահեղ քայլերի, որոնց արդյունքում կազատազրկեն, ինչպես Շանթ Հարությունյանի խմբին ազատազրկեցին։ Ավտորիտարիզմը,  որպես քաղցկեղ, խորանալու հակում ունի, այն վարակում է, տարածվում է ցանցաձև՝ ամբողջ օրգանիզմով մեկ, ու նոր բջիջները, որոնք օրգանիզմի կենսունակությունն են ապահովում, պետք է ոչնչացնի: Այլ կառավարման մեխանիզմի դեպքում օրգանիզմը փոփոխվում է, շրջակա միջավայրի հետ նյութափոխություն է լինում, թարմացում: Ավտորիտարիզմին թարմացում պետք չի: 

Սյուզան Սիմոնյան