Հայաստանում ֆրանսիական համալսարանը մշակել է զինվոր ուսանողներին աջակցելու ծրագրեր

Լուրեր

17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտոր Բերտրան Վենարին։ Հանդիպման ընթացքում Նախարարի տեղակալին ներկայացվել և քննարկվել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի ընթացիկ և առաջիկա պլանները, այդ թվում՝ առաջնահերթաբար պատերազմի հետևանքով տուժած զինվոր ուսանողներին աջակցելու գործողությունները։ Կողմերի համոզմամբ պատերազմում ներգրավված երիտասարդների քաջության և հերոսության համար երախտագիտությունը միայն խոսքերով չէ, որ պետք է արտահայտվի, այլև կոնկրետ գործողություններով։ Այս գաղափարին միտված՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը մշակել է զինվոր ուսանողներին քաղաքացիական կյանք և ուսումնական գործընթաց վերադարձնելու ծրագրեր, որոնցից են սոցիալական աջակցությունը, ինտեգրացված ուսուցումը՝ ուսման բացը լրացնելու համար, ինչպես նաև հոգեբանական ռեաբիլիտացիոն աշխատանքները: Նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը ողջունել է հյուրին՝ կարևորելով վերջինիս պատրաստակամությունը մեր երկրի համար շրջադարձային այս օրերում՝ աջակցելու ուսանողներին։

«Բառերն ու գործողությունները միանշանակ բավարար չեն այս երիտասարդների հերոսությունը գնահատելու համար, դրանք չեն մեղմի ընտանիքների անսպառ վիշտը․ ոմանք չէին զորակոչվել, բայց որպես կամավոր անմիջապես մեկնել էին մարտադաշտ, ծառայել վտանգի մեջ գտնվող հայրենիքին․ սա ազնվության մեծ ապացույց է, իսկ ազնվությունը ՀՖՀ-ի հիմնական արժեքներից մեկն է։ Պետք է ցույց տանք մեր խորին երախտագիտությունը․ սա է նվազագույնը, որ կարող ենք անել»,- իր խոսքում նշել է ռեկտոր Բերտրան Վենարը։

Ընդգծելով, որ Հայաստանի համար պատմական ժամանակներ են՝ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը նշել է, որ այս փուլում կարևոր է բուհերի սոցիալական պատասխանատվությունը․ «Խնդիրներն ու ծրագրերը ընդհանրական են բոլոր բուհերի համար, որովհետև մեր ուսանողությունն ակտիվորեն մասնակցել է հայրենիքի պաշտպանության գործին: Այս առումով էլ կարևոր է բուհերի բարձր սոցիալական պատասխանատվությունը, որով դուք ձեզ հասցեատեր եք զգում մեր երկրում ծառացած խնդիրները լուծելու առումով։ Հայրենիքի պաշտպանությանը մասնակցելը ենթադրում է քաղաքացիական մեծ պատասխանատվություն, ուստի ուսանողները ոչ մի դեպքում պետք է չտուժեն: Սա նաև հոգեբանական աջակցություն է».-եզրափակել է Ա. Մարտիրոսյանը։

Նախարարի տեղակալը նշել է, որ ներկայումս քննարկում են պատերազմի մասնակից ուսանողներին աջակցելու տարբեր փաթեթներ: Հանդիպման ավարտին քննարկվել են նաև մի շարք ռազմավարական նախագծեր՝ միտված Ֆրանսիական համալսարանի գործունեության հետագա ընդլայնմանը և զարգացմանը։