Նոյեմբերի 22-ը պետք է դառնա հայրենտիրության օր. Ազգային ժողովրդական բևեռ

Լուրեր

02.04.2026 | 10:38
Այց «Եռաբլուր»՝ քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 10:35
54 տարվա ընդմիջումից հետո տիեզերագնացներով առաքելություն է ուղարկվել դեպի Լուսին
02.04.2026 | 10:19
«Զայեդ» մրցանակի շրջանակներում Փաշինյանի ստացած 500 հազար դոլարը կփոխանցվի պետական գանձապետարանի ավանդային հաշվին
02.04.2026 | 10:14
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 2-ի դրությամբ
02.04.2026 | 10:02
Արենիում 2011-ի աճուրդը դատարանը ճանաչել է անվավեր․ հողամասը կվերադարձվի համայնքին
02.04.2026 | 09:46
Փլուզում Երևանի Չարենցի փողոցում. տուժածներ չկան
02.04.2026 | 09:30
ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը Կալիֆոռնիայում ներկայացրել է հայ–ամերիկյան օրակարգի առաջնահերթությունները
01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
Բոլորը

Ազգային ժողովրդական բևեռի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

 

«Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 100-ամյակի առթիվ

Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ Ապրիլի 24-ը հայ ժողովրդի նվիրական օրերից մեկն է՝ հայոց միասնական քաղաքական վարքի թերևս ամենավառ դրսևորման օրը:

Հայ իրականության մեջ այն մտավ նախ որպես հոգեհանգստի ու հիշատակի խնկարկման օր, ապա աստիճանաբար վերաճեց և դարձավ ոգեկոչման ու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջի օր:

Այդուհանդերձ, Ապրիլի 24-ը կորստի օր է, առավելագույնը՝ կորուստը ճանաչել տալու օր:

Մինչդեռ, որպես ազգ և որպես արդարությանը հետամուտ հանրություն, մենք կարիք ունենք հաղթանակի ու հատուցման, արդարության կայացման ու իրավունքի հաստատման օրվա:
Մեր իրականության մեջ կա՛ այդ օրը։

Հաղթանակի անթեղված կրակը պահող այդ օրը նոյեմբերի 22-ն է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճռի (Arbitral Award) կայացման օրը:

Նոյեմբերի 22-ի իրավարար վճռով Հայաստանի Հանրապետությանը հատկացվեց մեր բնօրրան-հայրենիքի հյուսիս-արևելյան մասը:
Այդ օրը միջազգային իրավունքի հիման վրա կայացվեց և ստորագրման պահից մեկընդմիշտ ուժի մեջ մտավ մի վճիռ, որը.
կատարման համար պարտադիր է,
իրավական տեսանկյունից անբեկանելի է,
իրավունքների գոյության առումով անժամանցելի է:
Իրավարար վճիռը պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Բրիտանական Կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Կանադայի, Հնդկաստանի, Բելգիայի, Հունաստանի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի ու Ռումինիայի և նրանց իրավահաջորդների համար, քանի որ կայացվել է նրանց անվերապահ հայցադիմումի (compromis) հիման վրա։

Իրավարար վճիռը պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, քանի որ սահմանված կարգով հաստատված է ԱՄՆ Մեծ կնիքով, ԱՄՆ նախագահի ստորագրությամբ և ԱՄՆ պետքարտուղարի ենթաստորագրությամբ:

Ըստ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի՝ Իրավարար վճիռն ի կատար ածելը դրա կողմերի, այսինքն՝ հայցադիմումը ստորագրած բոլոր երկրների, անսակարկ պարտավորությունն է, նրանց անօտարելի հանձնառությունը:
Ըստ այդմ, մեր համազգային խնդիրն է՝ յուրաքանչյուր տարի նոյեմբերի 22-ին այդ երկրներից պահանջել, որպեսզի նրանք տեր կանգնեն միջազգային իրավունքից բխող իրենց պարտավորությանը և դա անեն ոչ թե որպես բարեհաճություն, այլ որպես մոռացված և մասամբ ուրացված, սակայն անխաթար ու անբեկանելի միջազգային պարտավորություն:

Սա ավելի արդիական ու անհրաժեշտ է դառնում ներկա փուլում, երբ հայ ժողովուրդը և հայոց պետականությունը անցնում են մեծ փորձությունների միջով և կանգնած են էլ ավելի մեծ մարտահրավերների առաջ:

Նոյեմբերի 22-ը պետք է դառնա ոտնահարված արդարության վերականգնման, ազգային պահանջատիրության և մեզանից խլված իրավունքների վերահաստատման օր: Մեծ հայորդի Գարեգին Նժդեհի խոսքով ասած՝ ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐ»: