Ձերբակալված սպաներ կան. գեներալը՝ դավաճանության դեպքերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Մեր բանակը պատրաստ չէր պատերազմի՝ թե՛ առաջին գծում, թե՛ վերջին գծում, թե՛ թիկունքում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

«Առաջին օրը սկսեցին ռմբակոծել այն վայրերը, որտեղ մնում էին մեր զինվորները: Խուճապային վիճակ սկսվեց մեր 18-20 տարեկանների մոտ, այնտեղ եղան մահեր, եղան զոհվածներ, դրանից խուճապ սկսվեց, ու հրամանատարներ կային, որ կարողացան այդ վիճակից դուրս գալ, կարողացան կազմակերպել և նորմալ ձևով դուրս գալ, և կային հրամանատարներ էլ, որ խուճապի մեջ ընկան, և դրանից խուճապն ավելի սրվեց:

Առաջին գիծը նորմալ կանգնած էր, արդեն պատերազմ էր գնում: Երկրորդ օրվանից սկսվեց մոբ ռեզերվների տեղափոխումը ճակատային մաս, որը շատ անկազմակերպ էր: Այստեղից կազմավորում էին ջոկատներ՝ առանց հրամանատարների, ուղարկում էին տվյալ զորամասի ենթակայության տակ, հագցնում էին համազգեստը, զինում էին ու ուղարկում էին առաջնագծում գտնվող զորամաս: Այնտեղ նրանց ընդունող չկար, չկար մեկը, որ նրանց պետք է ընդուներ:

Երբ որ երկրորդ օրը գնացինք այնտեղ, կարող եմ ասել, որ 1000 հոգուց ավելի մարդ էին ուղարկել, բայց չկար հրամանատար. պատկերացրեք՝ ամենքի մոտ զենք-զինամթերք, ու անտերություն. կազմակերպված չէր, որ այդ մարդկանց ընդունեին: Նախ առաջին հերթին զինկոմիսարիատը, որ նրանց զորակոչել էր, պիտի նշանակեր վաշտի հրամանատար, ջոկի, դասակի հրամանատարներ, ուղարկեր զորամասի ենթակայության տակ: Այնտեղ էլ նորմալ ձևով չընդունեցին, ու էս տղերքը մի քանի օր թափեռելով անտառներում, արդեն հուսալքված հետ էին գալիս: Հետ էին գալիս ու էստեղից գնացողներին ասում էին՝ ո՞ւր եք գնում, էնտեղ անտերություն է: Ու այստեղ էլ սկսվեց քաոսը:

Հենց երկրորդ օրվանից մի դավաճանություն էլ էն եղավ, որ բոլոր տեղերում ասացին, որ հողերը լքված են, հողերը ծախված են, զորքի մեջ, զորքի հրամանատարների մոտ այդպիսի տրամադրություններ կային: Հիմա, որ զինվորները հետ գան, կպատմեն, թե ովքեր են իրենց ասել՝ մի՛ կռվեք, հողերը ծախված են: Կգան, կասեն ու ի մի կբերվի, թե ով որտեղ է մեղավոր, ով ինչ չի արել:

Մենք մեր հատվածում կարողացանք քաոսային իրավիճակը կարգավորել: Այդ տղաներին, որ անտառներում էին, բերեցինք գյուղերի դպրոցներում տեղավորեցինք, սկսեցին մարդավարի հերթափոխել: Ամեն ինչը մինչև վերջին օրը նորմալ ընթացավ, կարողացան կռվել մինչև վերջ, այդ տղերքը մնացին մինչև վերջին օրը, ժամկետային զինծառայողների հետ ենք դուրս եկել»:

Իսկ ուրիշ թևերում, օրինակ՝ Ջաբրայիլի կողմում, խուճապային մթնոլորտը այդպես էլ դուրս չեկավ մինչև վերջին ժամանակները, երբ որ ինչ-որ ձևով կարգավորվեց, նույնը Հադրութում:

Շուշիում էլ, արդեն հակառակորդը եկել, մոտենում էր Շուշիին, այդ ժամանակ պիտի ջոկատներ գային, Շուշին երկու կողմից և Շոշի կողմից պիտի փակվեր, ու նրանք մնային «մեշոկի» մեջ, բայց չեկան մեր ուժերը, դա չեղավ, դրա համար էլ Շուշին մնաց: Ու փախչողներ շատ եղան, գալիս էին ու փախչում էին»,- նշեց Մելքոնյանը:

«Զորքերի մեջ քարոզ գնաց, թե հողերը ծախված են, երկրորդ-երրորդ օրը արդեն ամբողջ ճակատով մեկ գնում էր այդ խոսակցությունը: Թե ովքեր էին խոսակցություն տարածողները զինվորները կարող են անուն ազգանունով ասել: Այդ ժամանակ բանակում ծառայող սպաներից մի քանի հոգի ձերբակալվեցին: Այ նրանք կասեն, թե որտեղից այդ ինֆորմացիան իրենց,ով է իրենց հրահանգ տվել այդ բանն անելու: Հետո պարզվելու է, բայց որ եղել է դա փաստ է: Թլիշն էլ դրա զոհը դարձավ, Մատաղիսն էլ…

Դավաճանություն էր նաև այն, որ մենք՝ պատերազմում, այստեղ մարդիկ արդեն հավաքվել են, իշխանափոխության կոչեր են անում, աթոռակռիվ են անում»,- նշեց պաշտպանության նախկին փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: