Ադրբեջանում առաջարկել են խզել Ֆրանսիայի հետ հարաբերությունները և վերանայել ՄԽ-ում Փարիզի համանախագահությունը

Լուրեր

24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
Բոլորը

Ադրբեջանում խորհրդարանի այսօրվա նիստում տրամադրությունները հակաֆրանսիական են եղել, ինչը կապված է, մասնավորապես, Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության ճանաչման բանաձևի քննարկման հետ։

Մասնավորապես, Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան ասել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի եռակողմ հայտարարությանը շատ երկրներ են սատարել, սակայն կան նաև դժգոհողներ, իսկ Ֆրանսիային նա մեղադրել է հակամարտության սկզբից կողմնակալ վերաբերմունքի մեջ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ֆրանսիայի Սենատում առաջարկվում է բանաձև՝ կապված Ադրբեջանի տարածքում անօրինական «կառույցի» հետ։ Թվարկված փաստերը վկայում են այն մասին, որ Ֆրանսիան կողմակալ դիրքորոշում ունի։ Միջազգային իրավունքի շրջանակում դա հակասում է  Ֆրանսիայի պարտավորություններին, իսկ միջնորդի մանդատը հիմնվում է միջազգային իրավունքի վրա»,- ասել է Գաֆարովան։

Պատգամավորներից մեկն էլ առաջարկել է ընդհանրապես խզել Ֆրանսիայի հետ հարաբերությունները։

«Եթե Ֆրանսիայի Սենատը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ուրեմն պետք է խզել հարաբերությունները պաշտոնական Փարիզի հետ»,- ասել է Ֆազայիլ Աղամալին։ Նա նաև Ադրբեջանի ԱԳՆ-ին առաջարկել է հետ կանչել Ֆրանսիայում դեսպանին՝ խորհրդակցությունների համար։

Մեջլիսի միջազգային հարաբերությունների ու միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովն էլ Ֆրանսիայի հետ հարաբերությունների վերանայման կողմնակից է։

«Հաշվի առնելով Ֆրանսիայի վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ՝ գտնում եմ, որ նման վերաբերմունքը Մինսկի խմբի ներսում անթույլատրելի է։ Այդպիսի համանախագահությունն անընդունելի է նաև ադրբեջանական կողմից։ Ենթադրում եմ, որ Ադրբեջանի կառավարությունը պիտի լրջորեն վերլուծի Ֆրանսիայի կառավարության հետ կապերը»,- ասել է Սեյիդովը։

Մեկ այլ պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևն էլ ասել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է անվստահություն ցուցաբերի Ֆրանսիայի նկատմամբ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին քննարկելու է Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևի օրինագիծը:

Նախագիծը ներկայացրել են տարբեր խմբակցություններից հինգ խորհրդարանականներ՝ Բրունո Ռեթայլոն (հանրապետականների ղեկավար), Պատրիկ Կանները, Էրվե Մարսելը («Կենտրոնամետների միություն» խմբի ղեկավար), Էլիան Ասասին և Գիյոմ Գոթարը:

Նշենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ընդունած բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն, գործադիրը դրանք ընդունում է ի գիտություն և պարտավոր չէ կատարել:

Էմմա Չոբանյան