«Ավրորա»-ն հստակեցնում է Արցախի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու կարգը

Լուրեր

14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է հստակեցնել Արցախի այն բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու կարգն ու չափանիշները, որոնք տուժել են պատերազմի ընթացքում եւ հիմա գտնվում են Արցախի կամ Հայաստանի տարածքում. այս մասին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից։

«Հիշեցնենք, որ [email protected] էլ. հասցեին նախագծերի հայտերի ընդունումը բաց է նոյեմբերի 18-ից, եւ այս ընթացքում արդեն 130-ից ավելի հայտ է ստացվել: Հինգ նախագիծ արդեն հաստատվել է, սկսվել է դրանց ֆինանսավորումը՝ ընդհանուր 30.050 ԱՄՆ դոլար: Այս փուլում «Ավրորան» որոշում է կայացրել աջակցել տեղերում աշխատող բարեգործական, ինչպես նաեւ պետական եւ ոչ կառավարական կազմակերպություններից ստացված հայտերին, որոնք զբաղվում են Հայաստանի եւ Արցախի բնակիչներին օգնություն տրամադրելով:

«Ավրորան» նաեւ հստակեցնում է Արցախի Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերի բնակիչների օգնության ծրագրում արված փոփոխությունները, որոնք ստիպված էին անհապաղ լքել իրենց տները: Այս կապակցությամբ որոշում է կայացվել նրանց տեղավորել հենց Արցախի Մարտակերտի շրջանում, համաձայնեցված 10.000 ԱՄՆ դոլարի աջակցությունը կուղղվի ոչ թե տրանսպորտային եւ լոգիստիկ խնդիրների լուծմանը, այլ կենսական նշանակության մարդասիրական աջակցությանը, որի տեսակն այժմ հստակեցվում է:

Մինչեւ նոյեմբերի 20-ի ավարտը կհայտարարվեն հաստատված նոր նախագծերը, որոնք ուղղակիորեն աջակցում են Արցախի բնակչությանը: Հայտերի ընդունումը շարունակվում է [email protected] էլեկտրոնային հասցեով»,- ասվում է հաղորդագրության մեջ: