Պատերազմի 5-րդ օրը 1500 հոգի փախել է առաջնագծից, նրանց մեկուսացրել են, որ չգան՝ խուճապ չտարածեն. Մովսես Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
Բոլորը

«Առաջին օրվանից Արցախում էի. կամավորական ջոկատները գալիս են, փայլուն տղերք են, որևէ սպառազինություն, հանդերձանք չունեն։ Զորամասերում նրանց համար նախատեսված որևէ հանդերձանք և սպառազինություն չկա։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Գալիս են երկրի նախագահի մոտ, մի ժամ խոսում են իրենց հայրենասիրության մասին, նախագահն ուղղորդում է բանակի հրամանատարի մոտ, գնում են, այդքան զբաղեցնում են հրամանատարին, թե ինչքան իրենք հայրենասեր են և ինչի համար են եկել։ Բանակի հրամանատարը պետք է մտածի՝ ինչ ճարի, որ բերի իրենց սպառազինի և ուղարկի։ Ինչ-որ մի ձև հարցը լուծում են», – ասաց Մովսես Հակոբյանը։

Ջոկատների մի մասին, նրա խոսքով, ուղարկել են ՊԲ 9-րդ պաշտպանական շրջան՝ պաշտպանություն իրականացնելու, նրանք հրաժարվել են, ասելով, թե ցանկանում են Ասկերանում կռվել։

«Մարդ, որը չունի կապի համակարգ կռվող անձնակազմի հետ, ներդաշնակված չի, ինչպե՞ս նա պետք է կռվի։ Առաջին իսկ մարտի ժամանակ մի մասը կոտորվում էր, մյուս մասը՝ խուճապահար փախչում։ Պատերազմի 5-րդ օրն արդեն Արցախում 1500 հոգի մարդ ունեինք փախած, որոնք մեկուսացվել են, որպեսզի չվերադառնան Հայաստան և խուճապ չառաջացնեն։ Այդքան մարդկանց վրա մարդ է նշանակվել՝ զորքից կտրվելով։ Նրանց կերակրել են զինվորների սննդով։ Սեյրան Օհանյանը, Վիտալի Բալասյանը և այլ գեներալներ դրանց հետ բացատրական աշխատանքներ են տարել, որպեսզի մի մասին հետ վերադարձնենք բանակի շարքեր», – հայտարարեց Մովսես Հակոբյանը՝ հավելելով, որ փախածներից ոչ բոլորն են կամավորական եղել, նրանց միացել են նաև կցագրված անձնակազմից:

Մանրամասները՝ տեսանյութում: