Դեռևս հոկտեմբերի 5-ին էի որոշել ազատվել. Մովսես Հակոբյանը փակագծեր է բացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 14:04
Ալեն Սիմոնյանն ու Արարատ Միրզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են, դուք ՔՊ-ի «սպրուտն» եք․ Մեսրոպ Մանուկյան՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 13:45
Ես պատերազմում եմ կռվել, խնդրում եմ իմ հետ հարգանքով խոսել. Շիրազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:57
2008-ին, երբ ձեր հայրը նախագահ էր, հորս հրավիրեցին ԱԱԾ և հայրս երեք ամիս չեկավ. Ռուբինյանը՝ Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:40
Թուրքիան սկսել է Գյումրի-Կարս երկաթգծի իր հատվածի վերականգնման աշխատանքները. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:25
2026-ի առաջին կիսամյակում պարեկները կազմել են ավելի քան 60,000 արձանագրություն՝ արագությունը գերազանցելու համար
02.08.2026 | 12:19
Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց եմ ներկայացնելու. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:15
ՔՊ-ական նոր պատգամավորը խուսափում է լրագրողների հարցերից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:08
Ձեռքը մի պարզեք իմ ուղությամբ` սիրուն չի. Ռուբինյանը` Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:58
Թուրքիայում ուտում էի Ադանա քեբաբ, համով էր. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:47
Նախագահն ընդունեց կառավարության հաժարականը
02.08.2026 | 11:37
Երաշխավորո՞ւմ եք, որ Տիգրանաշենը չեք հանձնելու. Իշխան Սաղաթելյանը` Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:32
Վենդետա լինելու է. Ռուբինյանը` Աղվան Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:27
Թուրքերի հե՞տ շփվել եք. Գառնիկ Դավթյանի հարցը` Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:20
Ես առաջարկում եմ զրոյական կետ մեր հարաբերություններում, բայց սուր բանավեճ. Ռուբինյանի առաջարկը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:58
Կաթողիկոսը կարող էր գալ, դեմը ոչ մեկ չէր կարող առնել. Կնյազ Հասանովը` Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Իմ ազատման վերաբերյալ հրապարակված հրամանը չի համապատասխանում իմ զեկուցագրի էությանը։ Սա առանձին թեմա է»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնից երեկ սեփական դիմումի համաձայն ազատված Մովսես Հակոբյանը։

Նա ընդգծեց դա առանձին թեմա է, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին խնդրել է, որպեսզի առանձին հրաման արձակի այնպես, ինչպես գրված է իր զեկուցագրի մեջ։ «Չի համաձայնել, փորձենք շտկել, եթե ոչ, կբողոքարկենք, որպեսզի հրամանը գրվի այնպես, ինչպես իմ զեկուցագրի մեջ է գրված։ Իսկ իմ զեկուցագրի մեջ գրված է ճշմարտությունը»,- նշեց Մ. Հակոբյանը։

Նա նշեց, որ զորացրվելու որոշում կայացրել է դեռ հոկտեմբերի 5-ին, դրա հիմքերը եղել են, զեկուցագիր չի գրել՝ հաշվի առնելով պատերազմի ընթացքում իր որոշումը վնաս կհասցնի Զինված ուժերին, և որոշել է սպասել մինչև պատերազմի ավարտին։

«Չնայած ես այդ օրը նման որոշում եմ կայացրել, բայց շարունակել եմ իմ հնարավորությունների սահմանում աջակցել բանակին իմ խորհուրդներով, ինչպես նաև ոչ անմիջական, միջնորդների միջոցով ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Որոշումս վերջնական կայացրել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի գիշերվա լայվից հետո, երբ կոչ արեց կռվող տղաներին վերադառնալ հրապարակ և իր խոսքերով՝ վնգստացողներին դուրս մղել հրապարակից։ Այդ պահին ես կյանքի եմ կոչել իմ որոշումն ու զեկուցագիր եմ գրել բանակից զորացրվելու համար»,-մանրամասնեց ՊՆ նախկին պաշտոնյան։