Այդ դեպքում Շուշիի քաղաքապետը կլիներ ադրբեջանցի. Արման Եղոյանը՝ Պուտինի բացահայտման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանն այն մասին, որ հոկտեմբերի 19-ին, 20-ին ավելի լավ առաջարկ է եղել, ըստ այդ առաջարկի՝ Շուշին կլիներ հայկական կողմի վերահսկողության տակ:

«Այդ պահի դրությամբ՝ հոկտեմբերի 19-20-ին ռազմաճակատի գիծն անցնում էր Մարտունի, Ճարտար, Կարմիր շուկա, Թաղավարդ գծով: Իրենք դեռ չէին էլ մոտեցել Շուշիին, մոտ 20 կմ հեռավորության վրա էին գտնվում Շուշիից: Պայման էր դրված, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Շուշի, հարց էր՝ ոնց են վերադառնալու, ինչ ճանապարհ են ունենալու դեպի Շուշի: Վերջին հաշվով, պատկերացնենք ապագան, Շուշիի քաղաքապետը լինելու էր ադրբեջանցի, որովհետեւ քաղաքի 80 տոկոսը լինելու էր ադրբեջանցի, ենթադրում եմ, որ քաղաքում հայ ընդհանրապես կարող է չմնար: Այդ պայմաններում ես չեմ պատկերացնում, թե մենք ոնց կարող ենք ասել, թե Շուշին գտնվում էր մեր վերահսկողության տակ, եթե 80 տոկոսը ադրբեջանցի է, քաղաքապետը ադրբեջանցի է հետեւաբար, նաեւ իրենք ճանապարհի հարց պետք է բարձրացնեին: Մոտավորապես նույն իրավիճակն է, ինչ հիմա, այն տարբերությամբ, որ Շուշին ոչ թե հանձնվել է, այլ կորսվել է մարտում»:

Դիտարկմանը, որ Պուտինն ասաց՝ հայկական կողմի վերահսկողությունն էր լինելու այդ ժամանակ՝ Եղոյանը պատասխանեց. «Իրավաբանորեն՝ այո, բայց մի բան է թղթի վրա գրվածը, բայց փաստացի 100 տոկոսանոց ադրբեջանցի բնակչությամբ քաղաքում հայկական ուժերը ի՞նչ վերահսկողություն պետք է ունենայինք»: