Եղել է պարտություն. Մելքումյանը՝ Նարիշկինի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.08.2026 | 11:35
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 4 մեդալ է նվաճել Poland Open-ում
28.08.2026 | 11:35
Պաշտպանության 3 փոխնախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում
28.08.2026 | 11:27
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 11:18
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.02%-ով և կազմել 4597.50 դոլար
28.08.2026 | 11:07
Արարատ գյուղի զբոսայգու ամբողջ տարածքը վերադարձվել է համայնքին
28.08.2026 | 10:55
Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 469-ի
28.08.2026 | 10:50
Չեմպիոնների լիգա. Հայտնի են առաջին զամբյուղի ակումբների ու «Սլովանի» մրցակիցները
28.08.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 28-ի դրությամբ
28.08.2026 | 10:33
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» վիճակահանության 4-րդ զամբյուղում է
28.08.2026 | 10:31
Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ Օնտարիո լիճը վերանվանելով «Ամերիկա լիճ»
28.08.2026 | 10:23
Էրեբունի վարչական շրջանում գազամատակարարման դադարեցումներ կլինեն
28.08.2026 | 10:15
«Երևանի վերջին պահանջները զարմանք են առաջանում». Լավրովը՝ երկաթուղու շուրջ իրավիճակի մասին
28.08.2026 | 10:02
Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու գործով նախաքննությունն ավարտվել է
28.08.2026 | 09:46
Նավթի գներն աճել են
28.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԲՀԿ-ն դեմ չէ ռուս խաղաղապահների ներկայությանը, դեմ չի եղել նաև նախկինում. այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ Անդրադառնալով ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարությանը, թե իրենց ունեցած տեղեկություններով, որոշ արևմտյան երկրներ իրենց խողովակներով սադրում են հայ և  ադրբեջանցի ազգայնականներին, որպեսզի վարկաբեկեն կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, և հայերին համոզեն, որ ԼՂ-ում խաղաղությունը Երևանի պարտությունն է:

«Մենք միշտ ասել ենք, որ ՌԴ ներկայությունը Հայաստանում լրիվ թափով իրացված չէր, և այն, ինչ եղավ, նաև դրա հետևանքն էր։ Հենց առաջին օրվանից սկսված մենք ասել ենք, որ ՌԴ ներկայությունը տարածաշրջանում 100%-ով վերականգնված չէ։

Եթե քո հետախուզությունը տեսնում է, որ Թուրքիան և Ադրբեջանը տանդեմ են, մեծ են ռիսկերը, որ կարող է քեզ հարվածեն, քո ԱԽ նիստում պետք է անմիջապես ասեն՝ ոնց ենք մենք նախորդ երկու տարում վարվել ՌԴ-ի հետ հարաբերությունների որակը սերտացնելու և բարձր մակարդակի հասցնելու համար։ Որ հետո չփորձենք հասկանալ՝ դիմե՞լ ՌԴ-ին, թե՞՝ ոչ։ Այսինքն՝ մենք չենք էլ դիմել բավականին ժամանակ։ Եվ երբ ՌԴ նախագահն ասում է, որ ԼՂ-ն չճանաչված տարածք է, հիշեք, որ մեր խմբակցությունը բավականին ժամանակ ասում էր՝ ճիշտ ժամանակն է Արցախի անկախությունը ճանաչելու»։

Ճշտող հարցին, թե արդյո՞ք  այս հրադադարը Երևանի պարտությունն է, ԲՀԿ-ական պատգամավորն արձագանքեց՝ եղել է պարտություն։

Մանրամասները՝ տեսանյութում: