ԱՄՆ-ը 5 մլն դոլար մարդասիրական օգնություն կհատկացնի ԼՂ-ում մարտական գործողություններից տուժածներին

Լուրեր

17.09.2026 | 20:13
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին ու միջազգային այլ կազմակերպությունների 5 միլիոն դոլար կհատկացնի՝ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների հետևանքով տուժածներին օգնելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նշենք, որ Մայք Պոմպեոն աշխատանքային երկօրյա այցով Վրաստանում է։ Պաշտոնյայի՝ այդ երկրում ԱՄՆ դեսպանության կողմից տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Վաշինգտոնը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմական գործողությունների դադարեցումն ու կոչ է անում կողմերին՝ կատարել միջազգային իրավունքի պահպանման ուղղությամբ իրենց պարտավորությունները, այդ թվում՝ մարդասիրական իրավունքի ոլորտում։

«Մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս արագ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` հետամուտ լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության շարունակական և կայուն քաղաքական լուծմանը՝ հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի ուժի չկիրառման կամ սպառնալիքի, տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների մասին սկզբունքների վրա: Դիվանագիտական ներգրավմանը զուգահեռ՝ Միացյալ Նահանգները տրամադրում է 5 միլիոն դոլար մարդասիրական օգնություն՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և միջազգային ու հասարակական այլ կազմակերպությունների գործընկերների գործողություններին աջակցելու նպատակով՝ վերջին մարտերից տուժած մարդկանց օգնելու համար»,- ասված է հայտարարությունում։

Տաթև Ֆռանգյան