Յան Ռայնիսի փողոցի N1 փլուզված շենքի 12 բնակիչներ բնակարանի գնման վկայագրեր են ստացել

Լուրեր

28.08.2026 | 11:35
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 4 մեդալ է նվաճել Poland Open-ում
28.08.2026 | 11:35
Պաշտպանության 3 փոխնախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում
28.08.2026 | 11:27
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 11:18
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.02%-ով և կազմել 4597.50 դոլար
28.08.2026 | 11:07
Արարատ գյուղի զբոսայգու ամբողջ տարածքը վերադարձվել է համայնքին
28.08.2026 | 10:55
Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 469-ի
28.08.2026 | 10:50
Չեմպիոնների լիգա. Հայտնի են առաջին զամբյուղի ակումբների ու «Սլովանի» մրցակիցները
28.08.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 28-ի դրությամբ
28.08.2026 | 10:33
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» վիճակահանության 4-րդ զամբյուղում է
28.08.2026 | 10:31
Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ Օնտարիո լիճը վերանվանելով «Ամերիկա լիճ»
28.08.2026 | 10:23
Էրեբունի վարչական շրջանում գազամատակարարման դադարեցումներ կլինեն
28.08.2026 | 10:15
«Երևանի վերջին պահանջները զարմանք են առաջանում». Լավրովը՝ երկաթուղու շուրջ իրավիճակի մասին
28.08.2026 | 10:02
Փամբակ գետի ափամերձ տարածքներում հողը փչացնելու գործով նախաքննությունն ավարտվել է
28.08.2026 | 09:46
Նավթի գներն աճել են
28.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բնակարանի գնման վկայագրեր է տրամադրել 2020 թ.-ի օգոստոսի 26-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի 12 փլուզված բնակարանների սեփականատերերին. այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Աջակցության չափը հաշվարկվել է՝ հիմքում ընդունելով փլուզված բնակարանի մակերեսները և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ 1 քառ. մետրի համար ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները՝ 333 հազ. դրամ՝ 1քմ-ի համար:

Կառավարության որոշման համաձայն, եթե նոր ձեռք բերվող բնակարանի արժեքն ավելի ցածր է, խնայված գումարը մնում է շահառուին: Եթե գնվող բնակարանի արժեքը գերազանցում է վկայագրով տրամադրվող աջակցությանը, ապա շահառուն կարող է նաև հավելյալ գումար ավելացնել կամ ձեռք բերել այն հիպոթեկային վարկավորման միջոցով:

Հիշեցնենք, որ բնակարանների գնման վկայագրերի համար անհրաժեշտ գումարը հատկացվել էր ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ վկայագրերի տրամադրման գործընթացի իրականացումը ևս վերապահելով նախարարությանը: