Նոր տարին կդիմավորենք առանց ձյան․ Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին

Լուրեր

30.06.2026 | 12:04
Այսօր գաղտնի փաստաթղթեր ենք ուսումնասիրելու․ ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:01
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 11:52
Բարձրաձայնել են 79 հազարից ավելի դեպքի մասին, որ անձնագիրը չի ընթերցվել ընտրության օրը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 11:46
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
30.06.2026 | 11:35
ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները մեկնում են Դոհա, սակայն հանդիպումը հաստատված չէ
30.06.2026 | 11:27
Օդաճնշիչ ատրճանակից կրակել է գետնին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
30.06.2026 | 11:18
Ամենախիստ պատժին պետք է արժանանա անձը, որի մեղավորությունը հաստատվում է ընտրակաշառքի հարցում․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 11:07
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.06.2026 | 10:55
ՍԴ-ն փակ նիստում քննում է քաղաքական ուժերի դիմումները. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 10:54
Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու
30.06.2026 | 10:47
Ըստ ՀԿԿ-ի՝ ընտրակաշառք են տվել Սամվել Կարապետյանի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելու համար
30.06.2026 | 10:34
Մոնակոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ ուկրաինացի գործարար է վիրավորվել
30.06.2026 | 10:25
ՄԻՊ-ը «Հատուկ կացարանում» արձանագրել է գերբնակեցվածության և սանիտարահիգիենիկ խնդիրներ
30.06.2026 | 10:19
Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
Բոլորը

«Ամանորի գիշերը հանրապետությունում ձյան տեսքով տեղումներ չեն սպասվում, փոխարենը կլինի անձրև»,- լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Հունվարի 1-ից Հայաստանին մոտենում է տեղումնաբեր ցիկլոն, հունվարի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, որոնք հիմնականում կլինեն անձրևի տեսքով, նույնիսկ բարձր լեռանային բնակավայրերում, միայն շատ բարձր շրջաններում հնարավոր է ձնախառն անձրև լինի»,- տեղեկացրեց Սուրենյանը։

Ամփոփելով 2017թ-ը, օդերևութաբանը նշեց՝ տարին աչքի ընկավ կլիմայական բազմաթիվ անոմալիաներով․ «Արտառոց տարի էր այն առումով, որ հունվար, փետրվար ամիսներին, մարտն էլ հետը, մենք ունեցանք անոմալ ցուրտ եղանակ և օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կլիմայական նորմայից ցածր էր 8-ից 10 աստիճանով: Դրան հաջորդեցին աննախադեպ շոգ, երաշտային պայմաններով ամառային ամիսները, հատկապես հուլիսը և օգոստոսը, երբ հանրապետության գրեթե բոլոր մարզերում արտառոց շոգ եղանակ էր։ Հիմա էլ՝ տաք դեկտեմբերը»։

Սուրենյանը նաև հավելեց՝ այս պահի գնահատմամբ մինչև հունվարի 10-ը ներառյալ ցուրտ օդային հոսանքների ներթափանցում հանրապետության տարածք չի կանխատեսվում և անոմալ բարձր ջերմաստիճանը պահպանվելու է:

Լիլիթ Շաբոյան