ՀՔԾ-ի պարզաբանումը հանրահավաքի ժամանակ հնչեցված հայտարարության առնչությամբ

Լուրեր

17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
Բոլորը

Նախօրեին լրատվամիջոցներով Երևանի Ազատության հրապարակում կայացած հավաքի հեռարձակման ժամանակ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներից Գեղամ Մանուկյանը հավաքի մասնակիցներին ուղղված իր ելույթում ասել էր, թե քրեական գործով անցնող բոլոր անձանց հանրահավաքի ժամին կանչել են ՀՔԾ, և իբրև այնտեղ քննիչները նրանց ասել են. «Բան էլ չունենք ձեզ հարցնելու, մի ժամ պետք ա մնաք, որ միտինգի չգնաք»:

«Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Գ. Մանուկյանի նշած օրը՝ 13.11.2020թ.-ին, ինչպես վերջինս, այնպես էլ մնացած քաղաքական ուժերի ներկայացուցիչները քրեական գործի շրջանակներում օրենքով սահմանված կարգով հրավիրվել են հարցաքննության: Նշված հարցաքննությունների ընթացքում, բացի գործի համար նշանակություն ունեցող փաստերը պարզելուց, նրանց այլ բնույթի հարցեր չեն տրվել և քրեական գործի շրջանակներից դուրս անհարկի ձևակերպումներ, այդ թվում` Գ. Մանուկյանի կողմից քննիչներին վերագրված արտահայտություններ չեն հնչեցվել: Այնպես որ Գ. Մանուկյանի հայտարարություններն ընդամենը նրա երևակայության դրսևորման արդյունք են և ոչ այլ ինչ, քան պարզունակ սուտ:

Ի դեպ, որոշ լրատվամիջոցների ևս կոչ ենք անում զերծ մնալ տեղեկատվական սադրանքների դիմելուց և այդ կերպ ապատեղեկատվություն տարածելուց: Մասնավորապես` 16.11.2020թ.-ին Hayeli.am լրատվական կայքով ՀՀ տարբեր իրավապահ մարմինների 13 քննիչներ հրաժարական են տվել վերտառությամբ և ՀՀ ՀՔԾ քննչական կազմի լուսանկարով լուրի տարածումն ուներ ընդամենը դիտելիություն ապահովելու և այդ կերպ նշված լրատվամիջոցի ցանկությունը որպես իրականություն ներկայացնելու նպատակ: Ի հեճուկս նմանատիպ շահարկումների` ՀՀ հատուկ քննչական ծառայության բոլոր քննիչները շարունակում են աշխատել բնականոն հունով և իրականացնել օրենքով իրենց վերապահված լիազորությունները:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ հանրությանը հորդորում ենք չհավատալ մանիպուլյատիվ բնույթի և իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկությունների: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, հանդիսանալով ապաքաղաքական կառույց, շարունակում է օրենքով իրեն վերապահված ողջ գործիքակազմը ծառայեցնել հանրության շահերին` ապահովելով օրենքի գերակայության սկզբունքի անշեղ իրագործումը»,- ասված է ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունում: