Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին
Քաղաքականություն
17.11.2020 | 10:42Լեռնային Ղարաբաղում հաստատված զինադադարից հետո իրեն «Հայաստանի կողքին» հայտարարած Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրին:
Այս մասին ասվում է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահը խոստացել է մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստան: