Ժողովուրդը քո թոշակը կտա, անվտանգությունդ կապահովի, մենակ թե գնա, Նիկո՛լ. Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
16.11.2020 | 18:06«Պարգև Սրբազանն էր, որ հասկանում էր, թե ինչ է Շուշին, ի տարբերություն այդ մեկ մարդու, որ անամոթ պատգամավորների առաջ Շուշին մռայլ քաղաք է համարում… Ինքը Դադիվանքը, Քարվաճառը, ամեն ինչը պատկերացնում էր ՀԴՄ կտրոնով:
Վերցրո՛ւ քո ՀԴՄ կտրոնները ու գնա՛, Նիկո՛լ: Ժողովուրդը կվճարի էդ ՀԴՄ կտրոնները, քո ու ընտանիքիդ հավերժ թոշակն էլ կտա, կպահովի քո անվտանգությունը, բայց հանուն երկրի, հանուն էս մարդկանց ներվի, գնա»,- այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ նեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը: