10 տոկոս և ավելի անկում ենք ունենալու. տնտեսությունը ճգնաժամի մեջ է. Թադևոս Ավետիսյան

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Ֆինանսների նախարարության ճշգրտված, նոր կանխատեսումների համաձայն՝ 2020 թվականի վերջին սպասվում է 7․9%  տնտեսական անկում, իսկ 2021-ին՝ 3․2% տնտեսական աճ։ Այս մասին օրերս հայտարարել էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ «Մենք ունեինք տնտեսական աճի 6% կանխատեսում, որը ճշգրտվեց 0․8 տոկոսային կետով արդեն ռազմական գործողությունների սկսվելուց անմիջապես հետո, բայց դրանից հետո տեղի ունեցան այլ զարգացումներ։ Գնահատականները, որոնք մինչ այդ մեզ հայտնի էին, վերանայվեցին և կանխատեսումները փոխվեցին դեպի ներքև»,- մեկնաբանել էր Ջանջուղազյանը։

Տնտեսության իրավիճակի և հետագա կանխատեսումների մասին Factor.am-ը զրուցել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։

– Պարո՛ն Ավետիսյան, արդեն պատերազմի ավարտից հետո որքանո՞վ են իրատեսական ֆինանսների նախարարի  կանխատեսումները և ի՞նչ տնտեսական հետևանքներ սպասել։

– Տնտեսական անկումն այս տարի կարող է հասնել 10 և ավելի տոկոսի։ ՀՆԱ-ի ավելի քան 10 տոկոս անկում է տեղի ունենալու, բայց այսօրվա օրակարգն այս կանխատեսումները չեն։ Ակնհայտ է, որ մակրոտնտսական ցուցանիշով մենք այլևս ունենք տնտեսական ճգնաժամ՝ ՀՆԱ-ի անկում, տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում, ազգային արժույթը պահվում է ինտենսիվ ներդրումներով, պահուստներով, առաջին անհրաժշտության ապրանքների գնաճն արդեն տեսանելի է։ Դրան գումարած՝ ունենալու ենք ներդրումային ճգնաժամ։ Այստեղ կարևորը տնտեսական անկման չափերը չեն, ամենակարևորն իրավիճակի իրական գիտակցումն է։ Ախտորոշումը շատ ավելի կարևոր է, քան կանխատեսումը։ Շատ կարևոր է, որպեսզի հանրությունը իմանա՝ ինչի մասին է խոսքը։ Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ մենք ոչ թե պետք է վախենանք անկման թվերից, այլ պետք է, որպես պետություն, իրական ծրագրեր բերենք, որ իրավիճակը փորձենք արմատապես փոխել։ Բավական է իրավիճակով թելադրենք մեր գործողությունները և փորձենք մանիպուլյացիա անել, իրավիճակը շեղված ներկայանել։ Սա չի աշխատելու, պոպուլիզմն այլևս թշնամի է մեր տնտեսության համար։ Մեր հույսը մեր ծրագրերի և համատեղ ջանքերի վրա պետք է դնենք։ Մենք պետք է նախաձեռնենք իրավիճակի փոփոխություն։ Ակնհայտ է, որ դա այս իշխանությունը չի կարողանալու անել, այսօր այդ խնդիրներն ուղղակի հակացուցված են օրվա իշխանությունների մտածելակերպին և տեսակին։ Ոլորտի պատասխանատուները թող 45 օրվա հաշվետվություն բերեն, թե ինչ են արել, բոլոր հարցերի պատասխանները  կստանանք։

– Ո՞ր ոլորտներն են ամենից շատ տուժել պատերազմի հետևանքով:

– Համավարակն արդեն իսկ մի շարք անկյունաքարային ոլորտներ ոչնչացրել էր՝ զբոսաշրջությունը, հանրային սնունդը, հանրային հանգստի ապահովման ոլորտը, առևտուրը, ծառայությունները։ Որոշ ոլորտներ գոնե որոշակի առաջընթաց գրանցեին, ասենք՝ հանքարդյունաբերություն և այլն, բայց հիմա այս վիճակում՝ պատերազմից հետո, պետական բյուջեում ունենք մուտքերի աննախադեպ կրճատում, մեր երկրի արտաքին պարտքը շուտով կմտնի ճգնաժամի մեջ։ Մենք լռել ենք 2 ամիս, որովհետև մեր երկրում պատերազմ էր, բայց այս երկու ամսվա ընթաքում, փոխանակ կառավարվեր մեր երկիրը պատերազմական կանոններով, շարունակեց կառավարվել պոպուլիզմով։ Բերում են բյուջեի նախագիծ՝ պարգևատրումները 2 տոկոս ավելացնելով, սոցիալական պաշտպանության ոլորտի աճը դնում են 2 տոկոս, պատկերացրեք՝ փախստականներ, հաշմանդամ դարձած զինծառայողներ։ Հիմա այսպիսի իրավիճակում ո՞ր նորմալ գործընկերը կսկսի Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների մեջ մտնել։

– Ատոմ Ջանջուղազյանը բյուջեի նախագիծը ներկայացնելիս նշեց, որ ծախսերի կրճատման ճանապարհով գնալն անարդյունավետ են համարում։ Ինչ եք կարծում՝ սա ճի՞շտ մոտեցում է ներկայիս իրավիճակի հաղթահարման առումով:

– Պոպուլիստական մոտեցում է: Ամեն դրամը պետք է մինչև վերջ հասկացվի՝ ինչի վրա է ծախսվում։ Եթե վերաբերում է նախարարի գործուղման ծախսերին, պարգևատրմանը, ծառայողական մեքնային, այո՛, պետք է ոչ թե կրճատվի, այլ զրոյացվի։ 18 խորհրդական ունեցող նախարարը, որը ձախողում է իր ոլորտը և պարգևատրումներով եռապատկում իր աշխատավարձը, հիմա այստեղ կա՞ կրճատելու ծախս, թե՞ չկա։ 18 խորհրդականը, 4 տեղակալներն ինչո՞վ են զբաղված։ Մենք ունենք ծրագրեր, որոնց արդյունավետությունը չեն էլ գնահատել։ Հիմա բերել են պետական բյուջե: Պետական բյուջեում չպիտի լինի 1 դրամի ծախս և գոնե մեկ ծրագիր, որը մինչև վերջ գնահատված չէ։ Բոլոր ծրագրերն առանց գնահատման են։ Փոքր երեխաները գիտեն նույնիսկ, որ մեր կյանքն էապես է փոխվել, ո՞նց կարելի է 95 տոկոս նույն բյուջեն նախորդ տարիների դառնա 2021-ի բյուջե:

– Շարքային քաղաքացին ինչպե՞ս կզգա իր վրա տնտեսական այս անկումը:

– Շարքային քաղաքացին վաղը չի կարողանալու ստանալ կենսաթոշակ, մյուսը գնալու է աշխատանքի, տեսնի՝ գործատուն փակել է հիմնարկը և անժամկետ գնացել է տուն, մյուսը, երբ գնալու է մի քանի ապրանք վաճառելու, տեսնելու է, որ առնող չկա։ Գնողունակության էական անկում է լինլեու։ Մյուսը, ով տաքսի վարելով էր եկամուտ ստանում, տեսնելու է, որ հաճախորդ չունի։ Եվ, վերջապես, այն սպասումները, որ ձևավորվում է հանրության մեջ, տնտեսության և բիզնեսի մեջ, ակնհայտ է, որ էապես տուժելու են, և մարդիկ իրապես մեծ ռիսկեր են տեսնելու։ Պատկերացրեք՝ քնում, զարթնում ես այն մտքով, որ հաղթելու ենք, հաջորդ օրը տեսնում ես, որ պետության ղեկավարը ստորագրել է պարտության համաձայնագիր։ Այսպիսի հարվածից հետո ո՞վ ռիսկի կդիմի և իր աշխատած 1 դրամը կներդնի։ Էլ չասեմ՝ դրսից որևէ մեկը, ո՞վ ռիսկ կանի ներդրում անել։ Մենք անկառավարելի վիճակում նք, ոչ միայն տնտեսական ճգնաժամի մեջ։

– Ֆինանսական համակարգում նույնպես ռիսկեր տեսնո՞ւմ եք։

– Ես վստահ եմ, որ այսպես չի շարունակվելու, բայց եթե հանկարծ շարունակվի, մենք ունենալու ենք արտաքին և ներքին պարտքի ճգնաժամ, բյուջետային ճգնաժամ, բյուջեի հիմնական ծախսերը չենք կարողանալու ապահովել։

Անժելա Պողոսյան