Շուշին եթե ծախել են, ծախել են վերջին 30 տարվա ընթացքում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.07.2026 | 15:23
Դեռահասների մասնակցությամբ բռնության տեսանյութ է տարածվում․ ՆԳՆ-ից և ՔԿ-ից արձագանքել են
21.07.2026 | 15:15
Կամո Արեյանը մեղադրվում է Երևանի կանաչ տարածքների ապօրինի օտարմանը մասնակցելու համար
21.07.2026 | 15:14
ԿԸՀ նիստ՝ պատգամավորական մանդատների բաշխման օրակարգով․ ՈՒՂԻՂ
21.07.2026 | 15:10
Ծառուկյանին կրկին ՔԿ են տարել // Հունիսի երեք շաբաթում 7654 տոննա ծիրան է արտահանվել․ ԼՈՒՐԵՐ
21.07.2026 | 15:00
Դատախազությունը նախաքննական գաղտնիք է համարում Նարեկ Կարապետյանին վերագրվող արարքը, որի համար դիմել էր ԿԸՀ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով
21.07.2026 | 14:48
Գերմանիայի նախագահն Ալիևի հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացում առաջընթացը
21.07.2026 | 14:42
Անահիտ Մանասյանն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա մարդու իրավունքների խնդիրները
21.07.2026 | 14:35
Հայտնի է՝ որ ակումբի ֆուտբոլիստներն են ամենաշատ գոլերը խփել ԱԱ-2026-ում
21.07.2026 | 14:34
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
21.07.2026 | 14:33
Իրանը հայտարարել է Բահրեյնի ավիաբազայի ամերիկյան թիրախների վրա հարձակման մասին
21.07.2026 | 14:24
Բաքվից հայտարարում են, թե «Զանգեզուրի միջանցքը» կկրճատի Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրման հեռավորությունն ու ծախսերը
21.07.2026 | 14:16
Հայտնի շախմատիստուհի Յուդիտ Պոլգարը հրաժարվել է զբաղեցնել Հունգարիայի նախագահի պաշտոնը
21.07.2026 | 14:07
Վայոց ձորում բազալտի ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
21.07.2026 | 13:59
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը Հայաստանից արտահանվել է ավելի քան 380 բեռնատար ծիրան․ Պապոյանն անդրադարձել է ապատեղեկատվությանը
21.07.2026 | 13:50
ՀԴԲ ղեկավար Քեշ Պատելը ծրագրում է հոկտեմբերին Ռուսաստան այցելել
Բոլորը

Ասում են՝ Շուշին ծախել են, ո՞վ է ծախել Շուշին։ Եթե ծախել են՝ ծախել են վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Մեզ պե՞տք էր Շուշին։ Բա որ պետք էր, ինչի՞ էր էդ վիճակում։ Մեզ էդ ազատագրված տարածքները պե՞տք էին, բայց եթե պետք էր, էդ ինչի էր… Հիմա էլ ինձ ասում են, այ, Արցախի նախագահի երդման արարողությունն ինչի՞ Շուշիում արեցին։ Պատկերացնում եք՝ 30 տարի ամբողջ հայ էլիտան համարել ա, որ Շուշին Լեռնային Ղարաբաղի քաղաք ա, և Արցախի նախագահն իրավունք չունի ընդեղ միջոցառում անելու։ Այդտեղ ա հանձնվել Շուշին, երբ վերնագրերում գրվել ա, որ էստեղ ա, բայց մտքերում էդտեղ չի եղել։ Որովհետև եթե էդտեղ լինի, ըտենց հարց չէր ծագի։ Էդ էն ա, որ ասում ա՝ ուղտին նստած ինչի չեք կուզեկուզ ման եկել», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե այդ տարածքները հոկտեմբերին չեն հանձնվել. «Այդ տարածքները 30 տարի հանձնվել են, երբ թնտեղ մոլախոտ է աճել»։