ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե ՄԻՊ-ը չի դատապարտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած իրադարձությունները, իրականությանը չի համապատասխանում. Արման Թաթոյան

Լուրեր

27.08.2026 | 14:21
Դրանց խլուրդ են ասում․ ասել եմ՝ գտե՛ք, եթե չգտաք, զանգվածային ազատումներ են լինելու․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 14:14
Պետական դավաճանության համար 4 անձ դատապարտվել է 15-16 տարվա ազատազրկման
27.08.2026 | 14:10
Հովիկ Աբրահամյանի տունը պիտի քանդեի՞նք, մաս-մաս քարեր նվիրեի՞նք ՀՀ բնակչությանը․ Թունյանը՝ Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 14:02
Էրդողանի հրամանագրով Արցախի համալսարանում Ստամբուլի տեխհամալսարանի ստորաբաժանումներ կստեղծվեն
27.08.2026 | 14:01
Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Ալեն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն, Ալեն Զուրաբյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 13:53
Մեծ թափով ՏԻՄ-երի նսեմացում է արվում, վերացնում եք տեղական էլիտաները, նոր կլաններ եք ստեղծում․ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 13:44
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքը
27.08.2026 | 13:42
Հայտնի են Չեմպիոնների լիգայի վիճակահանության զամբյուղները
27.08.2026 | 13:35
Հինգ ԱԹՍ է թռել Մոլդովայի օդային տարածք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ
27.08.2026 | 13:26
Նախագահ Քոչարյանը այս պահին կալանավորված չէ Հոկտեմբերի 27-ի համար․ Գրիգորյանը՝ Միքայելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 13:18
Գոռ Վարդանյանն ընտրվել է Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 13:09
Հսկիչները ուղևորների հետ շփվելիս ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու պատճառով ազատվել են աշխատանքից
27.08.2026 | 13:00
Ռուբինյանը «Նեմեսիս»-ի մարտիկ ա իրեն դիրքավորել, ասում ա՝ վրեժ ենք լուծելու, ի՞նչի համար․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 12:51
Արդեն օդանավ էին նստեցնում, որ մեր գերիները գան, Փաշինյանն ասաց՝ ոչ, Mr. President, չթողնե՞ք․Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 12:42
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Հայաստանի ներդրումը ԵՏՄ ընդհանուր բյուջեում կազմում է 1%
Բոլորը

ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե Մարդու իրավունքների պաշտպանը չի դատապարտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած իրադարձությունները, իրականությանը չի համապատասխանում. ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Մարդու իրավունքների պաշտպանի դատապարտող հայտարարությունը տարածվել է հենց այդ գիշեր, երբ դեռ իրադարձությունները չէին ավարտվել՝ առաջնային հրամայական համարելով իրար նկատմամբ բռնության որևէ դեպքի, անգամ բռնության որևէ կոչի կամ հնարավորության բացառումը։ Իրականացվել է իրադարձությունների անհապաղ դիտարկում՝ ապահովելով կապ իրավապահ մարմինների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի այդ հայտարարությամբ առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ գործադրված բռնությանը՝ որակելով այն անընդունելի ու դատապարտելի արարք ու որ առավել ևս դա, ըստ այդ պահի տվյալների, տեղի էր ունեցել երեխայի ներկայությամբ։ Ավելին, դրանից անմիջապես հետո խոսել եմ առողջապահական համապատասխան մարմինների հետ՝ կապված պարոն Միրզոյանի առողջական վիճակի հետ: ՀՀ խորհրդարանի ղեկավարին ևս մեկ անգամ մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Նորից եմ հայտարարում, չնայած քանիցս արձանագրել եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանն օժտված չէ մասնավոր անձանց, կոնկրետ քաղաքացիների պատասխանատվության ենթարկելու, կոնկրետ մարդկանց նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելու իրավասությամբ:

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած ցավալի իրադարձությունները կանխելու, դրանք հետագայում բացառելու ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելը երաշխավորելու ուղիղ պարտավորություն ունեն պետական իրավասու մարմինները:

Պատճառաբանությունը, թե իրավապահ մարմինների բավարար քանակի ծառայողներ Երևանում այդ պահին առկա չեն եղել՝ տեղի ունեցածը կանխելու համար, քանի որ գտնվել են առաջնագծում, անընդունելի է: Պետությունը պարտավոր է կանխատեսել երկրի ներսում ու այն էլ ռազմական դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության երաշխավորման համար իրավապահ մարմինների անհրաժեշտ քանակությամբ ու մասնագիտացմամբ ծառայողների առկայություն երկրում:

Մարդը, քաղաքացին պարտավոր չէ հանդուրժել իր իրավունքների խախտումները, այդ թվում՝ բռնությունն այն պատճառով, որ պետական իրավասու մարմինները չեն կարողացել ապահովել նրա անձնական անվտանգության համար անհրաժեշտ պայմաններ:

Պետությունը պարտավոր էր կանխատեսել նման հնարավոր զարգացումներ՝ հաշվի առնելով, որ պատերազմական գործողությունների ավարտի հետ կապված անսպասելի զարգացումները տեղի ունեցան հանրությանն այդ զարգացումներին պատշաճ ձևով չնախապատրաստելու պայմաններում:

Այս պահին էլ Մարդու իրավունքների պաշտպանը գտնվում է իրավապահ մարմինների հետ սերտ կապի մեջ ու բարձր եմ գնահատում նրանց գործառույթների դերը մեր երկրում՝ հատկապես այս պատասխանատու օրերին: Իրավապահ մարմինների գործընկերները տարել են գիշերուզօր աշխատանք ու հաճախ գործել բարդ իրավիճակներում: Այդուհանդերձ, պետք է անել այնպես, որ խոսքը գնա ոչ թե նման ցավալի դեպքերի հետևանքների վերացման, այլ դրանց կանխարգելման մասին։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այս գիշերվա գրառման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, ապա այն կշռադատված, հիմնավորված արձագանք էր, որն ուղղված էր ողջ հանրությանը, ուներ կանխարգելիչ նպատակ ու հիմնված էր վերջին օրերին արձանագրված հիմնական գործոնների վերլուծության վրա`

1) զինվորական համազգեստով ու զինված անձանց՝ ատելություն, վիրավորանք ու սպանության սպառնալիքներ պարունակող ուղերձներ առաջնագծից ու դրանց լայն տարածում,
2) նույնաբնույթ ուղերձներ մի շարք քաղաքացիական անձանց կողմից,
3) հանրային առանձին, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ուղղակի կամ անուղղակի ատելության ու բռնության սպառնալիքների հրապարակային տարածում,
4) Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված էկրանին ատելություն, բռնության կոչեր ու սպանության սպառնալիքներ պարունակող տեսանյութի ցուցադրում,
5) սոցիալական ցանցերում ատելություն, բռնության կոչ, հայհոյանք ու սպառնալիքներ պարունակող ագրեսիվ գրառումների ու մեկնաբանությունների կտրում աճ՝ գլխավորապես կեղծ օգտահաշիվներից՝ կազմակերպված, կոնկրետ նպատակներով ու թիրախներով:
Այս հայտարարությամբ ևս մեկ անգամ բոլոր քաղաքացիներին խնդրում եմ, իսկ հանրային պաշտոնյաներից ուղղակի պահանջում եմ անել ամեն ինչ՝ ապահովելու համար երկրում համերաշխություն, հարգանք իրար արժանապատվության ու խոսքի նկատմամբ: Այս հիմնարար սկզբունքը պետք է գիտակցեն ուղղակի բոլորը՝ անկախ նրանից պաշտոնյա են, թե պաշտոնյան չեն, ինչ քաղաքական կամ այլ տեսակի հայացքներ ունեն:
Եվս մեկ հստակ արձանագրում բոլորի համար, որը հաճախ շահարկումների պատճառ է դառնում.
Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը հստակ է՝ ուղիղ ազդեցությամբ պաշտպանել մարդուն պետական կամ ցանկացած այլ հանրային մարմնից կամ պաշտոնյայից:

Հետևաբար, պաշտոնյաներն իրենց լիազորությունների իրականացման կամ չիրականացման, դրանց հետևանքների կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն ակնկալել չեն կարող»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը: