Բերձոր քաղաքը մնում է հայկական, իսկ Քարվաճառի ճանապարհը նոյեմբերի 15-ին չի փակվի․ Դավիթ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

Քարվաճառ -Վարդենիս ավտոճանապարհը դեռ բաց կմնա՝ նոյեմբերի 15-ին չի փակվի, ինչպես ենթադրվում էր՝ ելնելով Պուտին-Ալիև-Փաշինյան համատեղ համաձայնությունից։ Այս մասին Factor TV-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, ըստ վերոնշյալ հայտարարության, Քարվաճառի շրջանը պետք է հանձնվեր Ադրբեջանին արդեն վաղը՝ նոյեմբերի 15-ին։ Բաբայանը նաև ասաց, որ Բերձոր քաղաքը մնալու է Արցախի կազմում․ «Քարվաճառի ճանապարհը դեռևս ամսի 15-ին չի փակվելու և կաշխատի դեռևս որոշ ժամանակ։ Իսկ Բերձոր քաղաքը մնում է հայկական, Բերձորով կապը պահպանվելու է մայր Հայաստանի հետ։ Եվ ռուսական կողմը նաև նոր ճանապարհ է կառուցելու երեք տարվա ընթացքում՝ շրջանցելով Շուշին, որպեսզի Բերձոր-Ստեփանակերտ ուղիղ կապ լինի»։

Ժամկետների ձգձգումը, ըստ Բաբայանի, պայմանավորված է նրանով, որ հնարավոր չէ մինչև նոյեմբերի 15-ը իրականացնել հայտարարությունով նախատեսված գործողությունները։ Թե ինչքան դեռ կգործի Քարվաճառի ճանապարհը, հստակ ժամկետներ ասել Բաբայանը չի կարող։

Պատերազմում Ադրբեջանը զավթել է Հադրութ քաղաքը։ Օտարերկրյա դեսպանների հետ հանդիպող հադրութցիները իրենց քաղաքի հարցն են բարձրացնում՝ այն ազատելու ադրբեջանական զավթումից։

Հնարավո՞ր է Հադրութը պահել հայկական: «Պետք է տեսնենք, պետք է աշխատենք, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, շատ բարդ է, որպեսզի դուրս գանք այս վիճակից։ Այսպիսի արհավիրք շատ հազվադեպ է եղել մեր պատմության մեջ»,- պատասխանեց Դավիթ Բաբայանը։

Օրեր առաջ ադրբեջանական գրավման վտանգի տակ հայտնված մայրաքաղաք Ստեփանակերտն այս օրերին գրեթե դատարկ է։ Հիմնականում փակ են խանութները, հանրային նշանակության օբյեկտներ՝ նախկին Ստեփանակերտը չէ, նախկին Արցախը չէ՝ մարդիկ սակավ են փողոցներում:

«Մենք նոր էջ բացեցինք մեր պատմության մեջ։ Ցավալի, արյունալի ձևով փակեցինք մի էջը, բացվեց մեկ այլ։ Հուսադրողը միայն այն է, որ մեր պատմության գիրքը չփակվեց, պարզապես էջերից մեկը փակվեց և նոր էջ բացվեց։ Սա նշանակում է, որ Արցախը կա, կա նաև հայությունը, պարզապես պետք է դասեր քաղենք մեզ հետ տեղի ունեցածից»,- նկատեց Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան