Երևանում քրեական հեղինակությունները խլել են քաղաքացու Range Rover Sport-ը. ՔԿ

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են քաղաքացուց առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ. երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Նախնական քննությամբ իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ քաղաքացուց 2016 թվականի մարտին կատարվել է առանձնապես խոշոր չափերով շորթում՝ քրեական հեղինակությունների մասնակցությամբ։

Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ քաղաքացին իր ծանոթի հետ ունեցել է անձնական, գումարային խնդիրներ, ինչին միջամտել են քրեական հեղինակություններ համարվող Մ. Դոլոյանը, Վ. Ավդիանին և ճնշում գործադրելու միջոցով քաղաքացուց պահանջել են առանձնապես խոշոր չափերի գումար, որն, իբր, նա պարտք է մեկ ուրիշին։

2016 թվականի մարտի 25-ին՝ Երևանում, Մ. Դոլոյանը զանգահարել և հանդիպման է հրավիրել քաղաքացուն։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հաջորդ օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, նրանք հանդիպել են, որին ներկա են եղել նաև այլ անձինք, նրանց թվում՝ Վ. Ավդիանին:

Օբյեկտիվ քննությամբ հիմնավորվել է, որ վերջիններս պարզաբանումներ են պահանջել 2013-2014թթ. Վրաստանում ենթադրյալ պարտված «գրազի» վերաբերյալ, ինչը քաղաքացին հերքել է։ Այնուհետև քաղաքացու նկատմամբ բռնություն է գործադրվել՝ պահանջելով իրենց հանձնել 20.000 ԱՄՆ դոլար։ Քննությամբ պարզվել է նաև, որ հեղինակությունները սպառնալիքով վերցրել են վերջինիս «Range Rover Sport» մակնիշի ավտոմեքենան, որով նա գնացել էր հանդիպման:

2017թ. նոյեմբերի 17-ին Մ.Դոլոյանը հայտնաբերվել է և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, վերջինիս մասով քրեական գործը անջատվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Վ. Ավդիանին ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վերջինիս մասով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: