Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների խնդիրը կարելի էր լուծել, բայց մենք զբաղված ենք ներքին գզվռտոցներով. Սարո Սարոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Սարո Սարոյանի հետ

– Պարո՛ն Սարոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում երեկ խոսեց եռակողմ համաձայնագրի մասին, որով վերջ դրվեց պատերազմին։ Վարչապետն այն «տխրահռչակ փաստաթուղթ» կոչեց և փորձեց բացատրել՝ ինչո՞ւ է ստորագրել այն։ Ձեզ համոզեցի՞ն երկրի ղեկավարի փաստարկները։  

– Սա հայտարարություն էր՝ զինադադար հաստատելու համաձայնության մասին, և Ռուսաստանը երաշխավոր է կանգնում այդ համաձայնությանը։ Այդ հայտարարությունն այն մասին է, որ զինադադարի երաշխավոր Ռուսաստանն իր խաղաղապապահ կոնտինգենտը մտցնում է Արցախ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինչպես կմեկնաբանի՝ դա մի կողմ, բայց պետք է հասկանանք, թե իրականում ինչ է կատարվում։ Իհարկե՝ ոչ ոք չէր սպասում։ Վերջին օրերի ռազմաքաղաքական գործընթացները, իհարկե, վկայում էին, որ տեղի է ունենում ոչ ստանդարտ մի բան։ Այդ հայտարարությունները, Ստեփանակերտի խուճապի հետ կապված իրադարձությունները նախորդող երկու օրերի ընթացքում, հայտարարություններն այն մասին, որ Շուշին հանձնված է, հետո՝ որ Շուշիում մարտեր են ընթանում և այլն, այս անհասկանալի իրավիճակից երևում էր, որ ոչ ստանդարտ ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում, մինչև ժողովուրդը փաստի առաջ կանգնեց այդ հայտարարության տեսքով։ Դրանից հետո մեկնաբանել, թե սա չունեինք, այն չունեինք, դրանք ընդամենը արդարացումներ են։

– Քաղաքական տարբեր ուժեր՝ համատեղ կամ առանձին-առանձին, ցույցեր են անցկացնում վարչապետի հրաժարականի պահանջով։ Ձեր կարծիքով՝ նրանք ունե՞ն այդ ներուժը՝ հասնելու դրան, և դա ինչի՞ կհանգեցնի։

– Խնդիրը հենց այն է, որ Նիկոլ Փաշինյանը ճար չունի չհեռանալու։ Եվ քաղաքականությունից քիչ թե շատ գլուխ հանող մարդիկ դա հասկանում են։ Այդ դիտանկյունից երբ նայում ենք, պարզ է, որ հակընդդեմ ինչ արվում է, արվում է սեփական քաղաքական դիվիդենտներ շահելու համար, սեփական կշիռը բարձրացնելու, այն, ինչ լինելու է Նիկոլ Փաշինյանից հետո, այդտեղ իրենց դիրքերը ամրացնելու, իրենց մասնակցությունը ունենալու համար։ Բայց այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է այդ կուսակցությունների ճնշման արդյունքում։ Ո՛չ։ Նա ուղղակի շանս չունի մնալու։

– Այս օրերին ներքին լարվածության աննախադեպ աճի, քաղաքացիական պատերազմի մասին է խոսվում։ Առանց այն էլ լարված այս իրավիճակում սա ի՞նչ վտանգներով է հղի։

– Երբ հասկանում ես կամ գիտես՝ ում հետ գործ ունես՝ տգետների հետ, որոնք եթե անգամ պատրաստ են հայրենիքը վաճառել, այդ մարդկանցից ամեն ինչ էլ կարելի է սպասել։ Նրանք արտաքին ուժերին են վաճառել ամեն ինչ՝ ստանալու համար այն գաղափարը, որ ռևանշի հասնեն Հայաստանում։ Ի՞նչ սպասես այս դեպքում, որ քաղաքացիական պատերազմի չե՞ն դիմի, եթե դրա հնարավորությունը լինի։ Հիմա ամենակարևոր խնդիրներից մեկը նաև Ռուսաստանի հետ հարաբերվելու խնդիրն է՝ ճիշտ հարաբերվելու, բայց չկա այն ֆիգուրը, որը կկարողանա։ Մենք օրերը կորցնում ենք, շատ վատ ժամկետների մեջ ենք։ Քարվաճառի, Քաշաթաղի շրջանների խնդիրը կարելի էր լուծել։ Նոյեմբերի 15-ը մոտենում է, հետո ամսի 30-ն է մոտենալու և այլն, բայց մենք զբաղված ենք ներքին գզվռտոցներով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան