Տեղի է ունեցել Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթողների մեծարման հանդիսավոր արարողությունը

Լուրեր

10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
Բոլորը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթողների և 2017 թվականի ընթացքում մարզական բարձր նվաճումներ ունեցած մարզիկների պարգևատրման ու մեծարման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիետի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, բարձրաստիճան հյուրեր, մարզաշխարհի ներկայացուցիչներ: 
Նախագահ Սարգսյանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար պատվավոր կոչումներ է շնորհել մի շարք մարզիկների և մարզիչների, խրախուսել նաև դրամական պարգևներով ու նվերներով: 
 
Միջոցառման շրջանակներում լավագույն տասնյակին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնել է հավաստագրեր և խորհրդանիշ-արձանիկներ: 2017 թվականի լավագույն մարզական տասնյակին մրցանակներ է հանձնել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: 
 
Հանդիսավոր արարողության ժամանակ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Հանրապետության Նախագահին է փոխանցել Բանակի կենտրոնական մարզական ակումբի հիմնադիրներից մեկին` Արմենակ Ալաջաջյանին ակումբի 80-ամյակի առթիվ շնորհված հոբելյանական գավաթը: 
 
Մարզիկների պարգևատրման և մեծարման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ են ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:   
 
Նախարար Ռոստոմյանը դիմելով ներկաներին ասել է. «Մեծարգո´ պարոն Նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հարգարժա´ն նախագահ, տիկնայք և պարոնայք, սիրելի´ գործընկերներ, քույրեր և եղբայրներ: Տարեմուտի այս օրերին մենք, ավանդույթի ուժով, վերջին 2-3 շաբաթների ընթացքում ամփոփում ենք անցնող տարվա Հայաստանի Հանրապետության մարզական անցուդարձը: Տարի, որը լի էր հաղթանակներով, ապրումներով, բերկրանքով, նաև՝ նոր հույսերով, որոնց իրականացմանը մենք լծվելու ենք 2018 թվականին: 
 
Առանձնահատուկ է եղել այս տարվա մարզական արդյունքների ամփոփումն այն առումով, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն իր վրա պատասխանատվություն էր վերցրել սահմանելու այնպիսի խաղի կանոններ, որոնք ոչ միայն ընդունելի, ընկալելի և թափանցիկ գործընթաց պետք է ապահովեին, այլև հիմնված լինեին միջազգային լավագույն փորձի և ընդունելի չափորոշիչների վրա: 
 
Մենք փոխլրացման սկզբունքով համատեղելի ենք դարձրել մի կողմից մարզական բարձր նվաճումները, մյուս կողմից՝ Հայաստանի հանրահռչակմանը նպաստ բերած լինելու հանգամանքը: Առաջին անգամ էր նաև, որ որոշումների իրականացման գործընթացի մեջ մենք ներգրավել ենք հասարակության բոլոր այն շերտերին, որոնք ցանկացել են մասնակիցը լինել այս գործընթացին և իրենց ձայնը լսելի դարձնել: 
 
Մեծարգո´ պարոն Նախագահ, հավաստիացնում եմ, որ մեզ հաջողվել է ապահովել արդար մրցակցային արդյունքներ: Վստահեցնում եմ նաև, որ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը առաջիկայում ևս շարունակելու է այս ուղեգիծը՝ դինամիկ փոփոխության ենթարկելով բոլոր այն գործընթացները, որոնք հանրության ուշադրության կենտրոնում են և պահանջում են հատուկ լուծումներ ու նոր մոտեցումների ամրագրում: Օգտվելով առիթից՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և մարզական հանրության անունից ցանկանում եմ շնորհավորել բոլոր մարզիկներին և առանձնապես մեր տասը լավագույններին, որոնց ջանքերով Հայաստան անունը աշխարհի տարբեր անկյուններում ճանաչելի է դառնում: 
 
Շնորհավորում եմ նաև մեր բոլորի Ամանորը: Թող որ գալիք տարին հույսերի և երազանքների իրականացման տարի լինի»: