Ձերբակալվել են՝ գումար և ոսկյա զարդեր գողանալու կասկածանքով ու խոստովանել, որ նախկինում կատարել են ևս 7 բնակարանային գողություն

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Դեկտեմբերի 27-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1973 թ. ծնված Վահան Ֆ.-ն և հայտնել, որ նախորդ օրը տանը չեն եղել, իսկ հետո նկատել են, որ տան ոսկեղենն ու փողը չկան:  Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 26-ի ժամը 15.00-ից մինչև դեկտեմբերի 27-ի ժամը 1.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տան անդամների բացակայությունից, պատուհանը հրել-բացելով Վահան Ֆ.-ի տան ննջասենյակի զգեստապահարանի զարդատուփի միջից գողացել են գումար և ոսկյա զարդեր:

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 14.55-ին, գողություն կատարելու կասկածանքով, Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Կորյուն Ս.-ն, իսկ ժամը 15.20-ին Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակից` 1995 թ. ծնված Համբարձում Ս.-ն և 1996 թ. ծնված Կարեն Մ.-ն:

Համբարձում Ս.-ն և Կարեն Մ.-ն խոստովանել են, որ բնակարանային գողությունը կատարել են իրենք, միաժամանակ՝ որ բացի նշված գողությունից, նախկինում կատարել են ևս 7 բնակարանային գողություններ:

Համբարձում Ս.-ն և Կարեն Մ.-ն ձերբակալված են:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 

Կատարվում է քննություն: