«Իմ քայլը» ընդունում է Փաշինյանի ստորագրած խայտառակ որոշման պատասխանատվությունը. Իվետա Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Նախօրեին «Իմ քայլը» խմբակցությունը, որը մի քանի օր պատսպարված էր տարատեսակ նկուղներում, ապաստարաններում, ըստ որոշ տեղեկությունների, Սորոսի գրասենյակներում, ԱՄՆ դեսպանատան նկուղներում, հանդես է գալիս մի հայտարարությամբ, որտեղ ընդունում է Արցախը հանձնելու պատասխանատվությունը, Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ ոորման պատասխանատվությունը: Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետո Տոնոյանը:

«Ես այս պահին արդեն ունեմ տեղեկատվություն, փաստերը ձեռքիս տակ կան, որ ֆեյսբուքյան  քոմենթների մակարդակով «Իմ քայլի» մի քանի պատգամավորներ արդեն իսկ նշում են, որ իրենք տեղյակ չեն եղել, կամ տեղյակ են եղել հայտարարության միայն առաջին հատվածին: Ես հիմա ակնկալում եմ «Իմ քայլի» իմ գործընկերներից, որպեսզի անվանական ասեն, թե ով է ստորագրել երեկ տարածված հաղորդագրության տակ, որպեսզի հասկանանք, թե ովքեր են, որ Նիկոլ Փաշինյանի հետ հավասարապես կիսում են  Արցախը հանձնելու որոշման պատասխանատվությունը: Ազգը պետք է իմանան նրանց անուն առ անուն:

Ես նորից հորդորում եմ իմ գործընկերներին դուրս չգալ ժողովրդի դեմ, թողնել հումանիտար միջանցք, հնարավորություն, որպեսզի մենք  կարողանանք նրանց փրկել ժողովրդի ցասումից ու զայրույթից»,-ասաց Տոնոյանը:

Նա նաև ընդգծեց, որ այդ հայտարարությամբ «Իմ քայլը» խմբակցությունը փորձում է հակադրություն փնտրել Ռուսաստանի հետ կապված հարաբերություններում, խաղաղապահների տեղակայման հարցի առնչությամբ. «Ես խորապես ցավում եմ, որ «Իմ քայլին» թվում է, թե իրենք նման պրիմիտիվ մանիպուլյացիաներով կարող են հանրության ուշադրությունը շեղել մեր օրակարգից: ԲՀԿ-ն մշտապես նշել է, որ ՌԴ-ի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնումը պատերազմական իրավիճակում չի ունեցել այլընտրանք, տարածաշրջանի անվտանգության միակ երաշխավորը եղել է Ռուսաստանը, սակայն երբ սեպտեմբերի 29-ին ՌԴ-ից եկել են ազդակներ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ կոնկրետ գործընթաց սկսելու վերաբերյալ, մեր երկրի իշխանությունների կողմից արժանացել է արհամարհանքի: Ինչու, երբ հարցը կարելի էր քննարել դեռ սեպտեմբերի 29-ին, չունենալ հազարավոր զոհեր, տասնյակ զոհերի մոտեցող վիրավորների, անհետ կորածների, գերեվարվածների ցուցանիշ, չկորցնել այն տարածքները, որոնք այլևս մերը չեն այսօր, ինչու իշխանությունները չգնացին այդ քննարկումներին: Ի՞նչ է սա, եթե ոչ պետական դավաճանություն»:

Մանրամասները՝ տեսանյութում: