ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը հայկական կողմի հետ քննարկել է խաղաղապահների տեղակայմանն առնչվող հարցեր․ ՏԱՍՍ

Լուրեր

17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գտնվող խաղաղապահ ուժերի ռուս հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը չորեքշաբթի օրը բանակցություններ է վարել Հայաստանի պաշտպանության նախարարի և հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի հետ: Կողմերը քննարկել են խաղաղապահների տեղակայմանն առնչվող հարցերը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի շտաբում սեփական աղբյուրը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների  ու խաղաղապահ դիրքերի տեղակայման, ստորաբաժանումների տեղակայման կարգի, դրանց համակողմանի ապահովմանն ու առաջադրանքների կատարմանն առնչվող հարցեր», – ասել է գործակալության աղբյուրը:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են նաև ԼՂ հակամարտության գոտում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի գործունեության կազմակերպմանն ու ռուս զինծառայողների անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր:

«Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարությունը Ադրբեջանի և Հայաստանի ռազմական գերատեսչությունների հետ փոխգործակցություն է կազմակերպել՝ խաղաղապահ խնդիրների իրականացման, խախտումների կանխման և Ռուսաստանի ռազմական անձնակազմի անվտանգության ապահովման վերաբերյալ», – հավելել է աղբյուրը:

Տաթև Ֆռանգյան